Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված <<Համայնքի ավագանու կողմից գույքահարկի եվ հողի հարկի արտոնություններ սահմանելու կարգի>> 8-րդ կետը, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ, երկրորդ դասի խորհրդական Գ․ Գրիգորյանի 2025 թվականի հունվարի 10-ի N 5119-651004-25 գրությամբ քաղաքացի Հակոբ Հովհաննեսի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող <> մակնիշի 19UU900 պետ․ համարանիշի տրանսպորտային փոխադրամիջոցը 19․05․2019 թվականից մինչև 20․12․2024 թվականը գտնվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Բաղրամյանի բաժնի հատուկ պահպանվող տարածքում և չի շահագործվել
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 27-ի <<Քաղաքացի Հակոբ Հովհաննեսի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող <> մակնիշի 19UU900 պետ․ համարանիշի տրանսպորտային փոխադրամիջոցի նկատմամբ գույքահարկի գծով արտոնություն սահմանելու մասին>> N 26-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․ ա) Որոշման վերնագրում նշված <<ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ>> բառերից հետո ավելացմել <<ՄԱՍՆԱԿԻ>> բառը։ բ) Որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ՝ <<1․ Սահմանել գույքահակի մասնակի արտոնություն՝ քաղաքացի Հակոբ Հովհաննեսի Հակոբյանին /Անձնագիր՝ AT0433629, տրված՝ 15․05․2020թ․ 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Ջրափի, 7-րդ փողոց, տուն 14/ սեփականության իրավունքով պատկանող <> մակնիշի 19UU900 պետ․ համարանիշի տրանսպորտային փոխադրամիջոցի առ․ 20․03․2025 թվականի դրությամբ ունեցած ընդամենը 463 421 /չորս հարյուր վաթսուներեք հազար չորս հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ գույքահարկի ապառքի և հաշվարկված տույժերի 50 տոկոսի նկատմամբ՝ գումարով՝ 231 711 /երկու հարյուր երեսունմեկ հազար յոթ հարյուր տասնմեկ/ ՀՀ դրամ։>>։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման հաջորդող օրվանից։