Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 18/04/2025 թ․ <<Գուքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը մերժելու մասին>> N Մ-18042025-08-0011 որոշումը․ 1․ ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 27-ի <<Քաղաքացի Սմբատ ՈՒլիխանի Հակոբյանին վաճառված կիսակառույց շինության պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականություն հանդիսացող 08-003-0126- կադաստրային ծածկագրով հողատարածքում առկա գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,48908 հեկտար 3-րդ կարգի ջրովի վարելահողը, գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով, քաղաքացուն օտարելու մասին>> N 21-Ն որոշումը:
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Ա․ Սարիբեկյանին․ ա) Հետ վերադարձնել քաղաքացի Սմբատ ՈՒլիխանի Հակոբյանի կողմից վճարված համայնքի սեփականություն հանդիսացող 08-003-0126- կադաստրային ծածկագրով հողատարածքում առկա գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,48908 հեկտար մակերեսով 3-րդ կարգի ջրովի վարելահողի կադաստրային արժեքը՝ գումարով 695717 (վեց հարյուր իննսունհինգ հազար յոթ հարյուր տասնյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ (քաղաքացի Սմբատ ՈՒլիխանի Հակոբյանի Լիազորված անձ՝ Գրիգոր Վոլոդյայի Եղոյան, Լիազորագիր՝ տրված 2024 թվականի սեպտեմբերի 4-ին, Նոտարական ակտի կոդ՝ 849-20240910-67-8321895, Գաղտնագիր՝ VYRA8U, Նույնականացման քարտ՝ 3010560028, տրված՝ 16․12․2019թ․ 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Ձերժինսկի փողոց շենք 12, բնակարան 12)։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |