|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 հոկտեմբերի 2024 թվականի N 844-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՆ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՆՈՐԵՐՈՎ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ |
ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքապետարանի կողմից 2024 թվականի մայիսի 05-ին և սեպտեմբերի 18-ին հայտարարվել են համապատասխանաբար ՇՄԱՆՀ-ԷԱՃԱՊՁԲ-24/16, ՇՄԱՆՀ-ԷԱՃԱՊՁԲ-24/19 ծածկագրերով էլեկտրոնային աճուրդի միջոցով երկաթյա խողովակների ձեռքբերման հայտարարություններ և հրավերներ, սակայն երկու դեպքում էլ ընթացակարգերը հայտարարվել են չկայացած, քանի որ մասնակիցներ չեն եղել: Երկաթյա խողովակները նախատեսված են ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հաղթանակ, Ձերժինսկի փողոցների և Ազատության հրապարակի արտաքին լուսավորության հին խողովակների փոխարինման համար: Քանի որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հաղթանակ, Ձերժինսկի փողոցների և Ազատության հրապարակի հիմնովին ասֆալտապատման աշխատանքները հասել են վերջնական փուլին, նշված խողովակների տեղադրման հատվածները պետք է փակվեն և ասֆալտապատվեն, նշված խողովակների փոխարինումն համարվում է անհետաձգելի, ուստի անհրաժերտ է կատարել տվյալ խողովակների ձեռքբերում: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 24-րդ կետի, <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշման 21-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության դրույթներով. 1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի երկաթյա քառակուսի խողովակների և արտաքին լուսավորության համար նախատեսված ամրակների ձեռքբերման նպատակով կազմակերպել հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնման գործընթաց, քանի որ ժամանակի առումով գնման այլ ձևերի կիրառումը անհնար է։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԳԱՐ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(261.48 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|