Այսօր: Շաբաթ, 1 Նոյեմբերի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 881-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2025 թվականի N 881-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԱԿԱՊ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ «ՍԱՐԳԻՍ ԿԱՌԼԵՆԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ՝ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ, ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով, 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև 2-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 28-ի թիվ 15-Ն որոշման հավելվածի 4-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 163-Ն որոշումը և Սարգիս Մելքոնյանի հայտը․

1. Սարգիս Կառլենի Մելքոնյան (հարկ վճարողի հաշվառման համար՝ 61400875, անհատ ձեռնարկատեր, իրավաբանական հասցե՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Սարակապ բնակավայր, վեցերորդ փողոց, տուն 1, գործունեություն իրականացնելու հասցե՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Սարակապ բնակավայր, վեցերորդ փողոց, տուն 1, հիմնական շինություն՝ երեսուներեք քառակուսի մետր) անհատ ձեռնարկատիրոջը տրամադրել թույլտվություն՝ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ ոգելից խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների վաճառք իրականացնելու նպատակով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հայտատուին պատշաճ իրազեկելու հաջորդ օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner