Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 98-Ա
 

Զեկ. ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 105-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ <<ՄԱՐԱԼԻԿԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 102-րդ հոդվածի 4-րդ մասի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով․

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2007 թվականի նոյեմբերի 22-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Մարալիկի Արվեստի դպրոց» համայնքային հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին>> N 105-Ա որոշման հաստատված <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Մարալիկի արվեստի դպրոց» համայնքային հիմնարկի կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) Կանոնադրության տիտղոսաթերրթում և բովանդակությամ մեջ նշված <<ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ Մարալիկի արվեստի դպրոց համայնքային հիմնարկի>> բառակապակցությունը փոխարինել <<ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ <<ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ>> ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻ>> բառակապակցությամբ։

2) Կանոնադրության 7 -րդ գլխի 7․3․-րդ կետում նշված <<մայիսի /հունիսի / 30-ին կամ 31-ին>> բառերն ու թվերը փոխարինել <<մայիսի 31-ին>> բառով և թվով:

3) Կանոնադրության 7 -րդ գլխի 7.4․-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ <<7․4․ Հիմնարկի ուսումնական գործընթացն իրականացնել հնգորյա աշխատանքային գրաֆիկով՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանված օրինակելի ուսումնական պլաններին համապատասխան>>:

4) Կանոնադրության 7 -րդ գլխի 7.13․-րդ կետը շարադրել նոր բովանդակությամբ, հետևյալ խմբագրությամբ՝ <<7․13․ Հաստատության դասարանի միջին խտությունը՝ ա) Կերպարվեստի բաժնի • Գեղանկարչություն 10-20 աշակերտ, • Քանդակագործություն 6-8 աշակերտ, • Արվեստանոց 3-6 աշակերտ, բ) Դեկորատիվ կիրառական արվեստի բաժին 8-15 աշակերտ, • Գորգագործություն, • Հագուստի մոդելավորում և դիզայն, • Դեկորատիվ կարատեսակներ, • Ասեղնագործություն, • Կերամիկա գ) Թատրոնի բաժին 8-12 աշակերտ • Թատերական արվեստ, դ) Ասմունքի բաժին 8-12 աշակերտ • Ասմունք, ե) Պարարվեստի բաժին 12-25 աշակերտ, • Դասական պարեր, • Հայկական ժողովրդական պարեր, • Ժամանակակից և պարահանդեսային պարեր։>>։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner