Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 4
 
Համար 4Ամսաթիվ 23/01/2025 15:00
Վարող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆՎայրԱնիի համայնքապետարան
Մասնակիցներ
ՏեսակԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆկարագրություն *Աշխատանքային խորհրդակցություն
Բովանդակություն *

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Այսօր Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը Անիի համայնքապետարանում անցկացրեց համայնքային ենթակայության հիմնարկների տնօրենների և աշխատակիցների մասնակցությամբ տարեսկզբյան աշխատանքային խորհրդակցություն՝ նախանշելով 2025 թվականի անելիքները։ Խորհրդակցությանը մասնակցում էին նաև Անիի համայնքապետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները։ Նոր աշխատանքային տարվա կապակցությամբ շնորհավորելով բոլորին՝ համայնքի ղեկավարը ընդգծեց, որ նոր եռանդով և կրկնակի հետևողականությամբ պետք է լծվել համայնքում առկա աշխատանքների իրականացմանը։ Խորհրդակցության նպատակը կրթական, մշակութային և մարզական հիմնարկների 2024 թվականի աշխատանքներն ամփոփելն ու 2025 թվականին նախատեսվող անելիքները քննարկելն էր։ Համայնքի ղեկավարը, կարևորելով 2024 թվականին վերոնշյալ ոլորտներում տեղ գտած հաջողություններն ու ձեռքբերումները, արձանագրեց նաև առկա թերացումներն ու բացթողումները՝ ընդգծելով, որ ներկաներից յուրաքանչյուրը պետք է ջանասիրաբար ու մեծ պատասխանատվությամբ կատարի իր աշխատանքը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հիմնարկների վարչական շենքերի վերանորոգման, անհրաժեշտ գույքի տրամադրման խնդիրներին, ինչպես նաև աշխատակիցների վերապատրաստման միջոցով մասնագիտական որակավորման չափանիշների վերանայման և կամավոր ատեստավորման հարցերին։ Քննարկվեցին նաև աշխատակիցների կողմից բարձացված մի շարք հարցեր, որոնք առնչվում էին տրանսպորտի, լուսավորության, ջրամատակարարման, աղբահանության ոլորտներին։ Համայնքի ղեկավարը ևս մեկ անգամ կարևորեց հարկային պարտավորությունների պատշաճ կատարման ապահովումը։ Հանձնարարականներ տալով ոլորտային պատասխանատուներին՝ համայնքի ղեկավարը կարգադրեց ուժեղացնել վերահսկողությունը ընթացիկ աշխատանքներին՝ ապահովելով լավագույն արդյունք։ Ամփոփելով հանդիպումը՝ համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ենթահիմնարկների տնօրեններին և աշխատակիցներին՝ կատարած արդյունավետ աշխատանքի համար, և մաղթեց բեղմնավոր աշխատանքային տարի։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner