Նպատակ | Անի համայնքի 2020 թվականի տարեկան աշխատանքային պլանի (ՏԱՊ-ի) մշակման հիմնական նպատակն է՝ ապահովել համայնքի ավագանու կողմից հաստատված համայնքի հնգամյա զարգացման ծրագրով (ՀՀԶԾ-ով) սահմանված համայնքի տեսլականի, ռազմավարության, ոլորտային նպատակների և ծրագրերի իրագործումը: Հիմք ունենալով ՀՀԶԾ-ն, ՏԱՊ-ը ուղղված է հստակեցնելու տարեկան կտրվածքով համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերը և միջոցառումները, դրանց իրականացման համար ներդրվող ռեսուրսներն ու ժամկետները: Որպես համայնքի տարեկան ծրագրային փաստաթուղթ, այն նպատակ ունի ներգրավել համայնքի ներքին և արտաքին ներդրողների հնարավորությունները՝ համայնքային խնդիրներն առավել արդյունավետ լուծելու գործում: |