Նպատակ | «ԱՆԻ». «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Մարալիկ, Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան, Բարձրաշեն, Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Նորշեն, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ բնակավայրերի միավորման արդյունքում ձևավորվել է Անի բազմաբնակավայր համայնքը: Համայնքի կենտրոնը Մարալիկ քաղաքն է: Մարալիկ քաղաքը` նախկինում Մոլլագյոկչա, որը թարգմանաբար նշանակում է տերտերի կացարան, եղել է պատմական Հայաստանի Շիրակի գավառի գյուղերից մեկը: Խորհրդային Կարգերի հաստատումից հետո 1927թ. Մոլլագյոկչան վերանվանվել է Կապուտանի, իսկ 1935թ. հուլիսի 26-ին ՀԽՍՀ կենտգործկոմի որոշմամբ `Մարալիկ: 1939թ. Աղինի շրջանի վարչական կենտրոնը դարձել է Մարալիկը: 1962թ. օգոստոսի 30-ի կառավարության որոշմամբ Մարալիկ գյուղը ստացել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ: Մարալիկ քաղաքում գործել են մագնիսական ուժեղացուցիչների գործարանը, պանրագործարանը, շինանյութերի իրերի կոմբինատը, հիդրոսարքերի գործարանը, բամբակամանվածքային ֆաբրիկան: |