|
07.12.25
Հարգանքի տուրք ու խոնարհում, ծաղկեպսակ ու ծաղիկներ՝ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված
|
|
88-ի ավերիչ երկրաշարժից 37 տարի անց կրկին հարգանքի տուրք ու խոնարհում, ծաղկեպսակ ու ծաղիկներ՝ Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում վեր հառնող երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի առաջ: Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների ուՇիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ ծաղկեպսակներ, ծաղիկներ են դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:«Ամեն տարի դեկտեմբերյան այս ողբերգական օրը վերստին ապրում ենք 88-ի ավերիչ երկրաշարժի թողած աներևակայելի ցավն ու կորուստների վիշտը:37 ...
Մանրամասն |
|
|
06.12.25
Հուշակոթող Գուսանագյուղում ՝ նվիրված զոհված զինծառայողների հիշատակին
|
|
Այսօր Անի համայնքի Գուսանագյուղ բնակավայրում բացվել է գյուղի զոհված զինծառայողների հիշատակին նվիրված հուշակոթող: Հատկանշական է, որ հերոս տղաների՝ Հայկ Խաչատրյանի, Տոնական Տոնոյանի և Վահան Սահակյանի հիշատակին նվիրված արծվակերպ հուշակոթողի բացման արարողությունը կատարվել է զոհված զինծառայողների եղբայրների ձեռամբ ։Հուշակոթողի բացման արարողությանը ներկա են գտնվել Անիի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները՝ ի դեմս Արման Սարիբեկյանի, Գուսանագյուղի բնակիչները: Միջոցառմանը մասնակցել են նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուները: ՊՆ N զորամասի նվագախումբը հնչեցրել է օրհներգը, որի ներքո բարձրացվել է եռագույնը:Համայնքի ...
Մանրամասն |
|
|
04.12.25
Հանդիպում-քննարկում՝ աշխատակազմի բաժինների ղեկավարների հետ
|
|
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն այսօր հանդիպում-քննարկում է ունեցել համայնքապետարանի աշխատակազմի բաժինների ղեկավարների հետ։ Նպատակը՝ լսել կարծիքներ ու առաջարկներ՝ աշխատակազմի հաստիքացուցակների փոփոխությունների հետ կապված։« Հաստիքների կրճատում չի նախատեսվում, սակայն կա անհրաժեշտություն որոշ հաստիքների ու բաժինների վերակազմավորման ու վերաձևակերպման։ Այդիսկ պատճառով ինձ համար կարևոր է լսել յուրաքանչյուրիդ անկողմնակալ կարծիքը, կարող եք հանդես գալ նաև առաջարկություններով, որոնք բխում են աշխատակազմում աշխատանքի ճշգրիտ բաշխվածությունից, աշխատակիցների համաչափ ծանրաբեռնվածությունից, հետևաբար նաև համայնքի շահերից։ Հնչած յուրաքանչյուր կարծիք կքննարկվի, հետո նոր միայն կկայացվի վերջնական որոշում»,- ...
Մանրամասն |
|
|
02.12.25
Մշտադիտարկումներ՝ տարբեր բնակավայրերի շինհրապարակներում
|
|
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն ու ոլորտի պատասխանատուները վերահսկողական շրջայց են իրականացրել համայնքի տարբեր բնակավայրերի շինհրապարակներում: «Որքան էլ ցանկանանք տեղավորվել սահմանված ժամկետներում, այնուամենայնիվ առաջնայինը շինարարության բարձր որակն ապահովելն է»,- նշել է Արման Սարիբեկյանը:Համայնքի ղեկավարը եղել է Շիրակավանում և Ջրափիում, հետևել այս բնակավայրերում կառուցվող դպրոցների շինաշխատանքներին: Արման Սարիբեկյանի կողմից արձանագրվել են թերություններ՝ կապված հիմքերի լիցքերի հետ : Արձանագրված թերությունների մասին տեղյակ է պահվել տեսչական մարմնին:Այնուհետև մշտադիտարկող խումբը եղել է Լուսաղբյուրում, որտեղ համայնքային միջոցներով ընթանում են հանդիսությունների սրահի վերանորոգման ...
Մանրամասն |
|
|
01.12.25
Դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Անիի համայնքապետարանի աշխատակազմի գործակարգավարական հերթական նիստը
|
|
Աշխատակազմի քարտուղար Հարություն Համբարյանը համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանին է ներկայացրել անցած շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները։ Համայնքի ղեկավարն իր հերթին արել է դիտարկումներ, առաջարկություններ։ Այնուհետև Արման Սարիբեկյանին նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքային հաշվետվությամբ են հանդես եկել ենթահիմնարկների ղեկավարները։«Առկա խնդիրներն ու բացթողումները պետք է արագ քննարկվեն ու լուծման ենթարկվեն»,-ասել է համայնքի ղեկավարն ու նշել, որ գործակարգավարական նիստերի անցկացումը հենց այդ նպատակին է ուղղված։ Հաջորդիվ աշխատանքային ամփոփն են ներկայացրել համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։ Անդրադարձ է կատարվել համայնքային միջոցներով, ...
Մանրամասն |
|
|
28.11.25
Անի համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստն է կայացել
|
Տեղի է ունեցել Անի համայնքի ավագանու ընթացիկ տարվա երկրորդ նստաշրջանի նոյեմբերի 27-ի հերթական նիստը: Այն նախագահել է Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը: Անի համայնքի ավագանու 21 անդամներից ավագանու հերթական նիստին մասնակցել են <<ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ>> խմբակցության 9 անդամ, <<ԱԶԳ-ՀԱՄԱՅՆՔ>> ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ խմբակցությունից` 2 անդամ: Ավագանու նիստի քվորումն ապահովված է, համայնքի ավագանու հերթական նիստը՝ բացված: Ներկաներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը: Օրակարգում ընդգրկված էր 8 հարց, արտահերթ ներառվել է ևս մեկը: Ավագանու նիստի տեսագրության հղումը՝
|
|
|
27.11.25
Մարալիկ քաղաքում 2025թ-ի ընթացքում իրականացված ծրագրերը ոչ միայն համայնքային բյուջեով են կամ սուբվենցիոն ու պետական ծրագրերի միջոցով, այլև համայնք-բարերար համագործակցությամբ, միջազգային գործընկերների ու ՀԿ-ների մասնակցությամբ
|
|
Համայնք-բարերար համագործակցության արդյունքում Արկադի Տեր-Թադևոսյան 20, Մադաթյան 15 և 16 շենքերի հարակից բակային տարածքում բարերար Արագած Պապոյանի նախաձեռնությամբ ու ֆինանսական աջակցությամբ կառուցվել է խաղահրապարակ, ֆիզկուլտհրապարակ, ճեմուղի, բարեկարգվել և սալիկապատվել է ամբողջ տարածքը, տեղադրվել են տարեցների զբաղվածությունն ապահովող ժամանցային տաղավարներ։ Համայնքապետարան-բարերար համագործակցության արդյունքում երգիչ-բարերար Վ. Ուռումյանի բարեգործական համերգից ստացված հասույթից գումար է հատկացվել Մարալիկի երաժշտական դպրոցի 2-րդ հարկի մի քանի դասասենյակների և միջանցքի վերանորոգման նպատակով, համայնքը ևս ունեցել է իր ներդրումը: Մարալիկի ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |