02.04.25
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ
|
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, Մարալիկում ծաղիկներ են խոնարհել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը կրող հուշակոթողին՝ խոնարհում և հարգանքի տուրք մատուցելով քառօրյա պատերազմում ընկած տղաների հիշատակին: Այսօր լրանում է ապրիլյան քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցը: 2016 թվականի ապրիլյան մարտերի հետևանքով հայկական կողմը ունեցավ ավելի քան 100 զոհ:
|
|
01.04.25
ԱՌՈՂՋ ՀՈԳԻ՝ ԱՌՈՂՋ ՄԱՐՄՆՈՒՄ․ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ՝ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՐՈՇ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՆ
|
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի՝ տարբեր բնակավայրերում հանդիպումների ժամանակ բնակիչները բազմաթիվ դիմում-խնդրանքներ էին ներկայացրել համայնքի ղեկավարին։Դրանց թվում էր նաև մարզական գույքով ապահովելու հարցը։Արման Սարիբեկյանը, ընդառաջ գնալով բնակիչների խնդրանքին և կարևորելով սպորտային կյանքի աշխուժացումը գյուղական բնակավայրերում, համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներին տվեց համապատասխան հանձնարարական․Այն բնակավայրերին, որտեղ կա մարզական գույքի կարիք, տրամադրել անհրաժեշտ սպորտային պարագաներ։ Կարճ ժամանակ անց արդեն իրականություն է․Տվյալ բնակավայրերում խաղարանները համալրվել են նարդիներով ու շախմատներով, թենիսի սեղաններով, ֆուտբոլի դաշտերը՝ դարպասի ցանցերով ու գնդակներով։ Առողջ ...
Մանրամասն |
|
31.03.25
Ամենշաբաթյա գործակարգավարական նիստը՝ հագեցած ու հարցառատ
|
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը նախ շնորհավորեց համայնքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին՝ համայնքային ծառայողի մրցույթը պատվով հաղթահարելու առթիվ: Այնուհետև աշխատակազմի քարտուղարը ներկայացրեց նախորդ շաբաթվա ընթացքում ոլորտային պատասխանատուների կատարած աշխատանքը: Գնումների մասնագետը զեկուցեց նախատեսված գնումների և դրանց ընթացակարգերի մասին: Արման Սարիբեկյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք բոլոր բնակավայրերում գարնանացանի նախապատրաստական աշխատանքները հավուր պատշաճի են կատարվում կամ բնակիչների շրջանում ինչպե՞ս են ընթանում«Բուսաբուծության աջակցության» ծրագրի մասինիրազեկման աշխատանքները: Հաջորդիվ քննարկվեց Անի համայնքի գյուղական բնակավայրերի բնակիչների ...
Մանրամասն |
|
27.03.25
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ՝ ՆՈՐ ՈՒ ԹԱՐՄԱՑՎԱԾ ՇՆՉՈՎ
|
Վերանորոգված, կահավորված ու նոր գույքով: Անիի համայնքապետարանում ավագանու նիստերի դահլիճը թարմացված շնչով ու նորովի պատրաստ է շահագործման: Այստեղ մարտի 27-ին տեղի ունեցավ Անի համայնքի ավագանու ընթացիկ տարվա առաջին նստաշրջանի հերթական նիստը: Այն նախագահեց Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը:Ավագանու 21 անդամից նիստին մասնակցում էին 11-ը. 9 անդամ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 2-ը՝ «Ազգ-համայնք դաշինքից»:Նշենք , որ նիստին ներկա էին նաև համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, ստորաբաժանումների պատասխանատուները, վարչական ղեկավարների մի մասը, համայնքապետարանի այլ ներկայացուցիչներ:Հատկանշական է, որ ավագանու նիստին հետևեցին նաև Շիրակավանի ...
Մանրամասն |
|
27.03.25
ՇԻՐԱԿԱՎԱՆՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՈՒ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԻՐԵՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
|
Շիրակավանի միջնակարգ դպրոցի 10-12-րդ դասարանի աշակերտները՝ դպրոցի վարչատնտեսական համակարգող Նատելա Համբարյանի գլխավորությամբ, այսօր հյուրընկալվել էին Անիի համայնքապետարանում՝ ծանոթանալու համայնքապետարանի աշխատակազմի գործունեությանը: Նրանք շրջեցին բաժին առ բաժին, տեղում իրազեկվեցին, թե որ ստորաբաժանումն ի՞նչ գործառույթներ է իրականացնում: Այնուհետև ավագանու նիստերի դահլիճում իրենց բնակավայրի խնդիրները ներկայացրին համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանին և ավագանու անդամներին:Վերջիններս դպրոցականներին բացատրեցին, թե որքանով է կարևոր հենց այս տարիքից տեղեկացված լինել ՏԻՄ-ի լիազորություններին, ստանձնած պարտավորություններին, հետևաբար նաև հետևողական լինել դրանց կատարմանը: Արման Սարիբեկյանը ...
Մանրամասն |
|
25.03.25
ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ՝ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
|
Անի համայնքի «Սառնաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը մասնակցել է Ավստրիական զարգացման գործակալության «ԱԶԳ» դրամաշնորհային EU-LEAD4Shirak ծրագրին և Արագած հովիտ ՏԱԽ-ի /Aragats Valley LAG/ ակտիվ խմբի, ինչպես նաև Անիի համայնքապետարանի համագործակցությամբ իրականացրել է հաստատության մարզադահլիճի ամբողջական կահավորում։ Ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 2 730 000 դրամ արժողությամբ կահույք և մարզագույք: Նշված գումարի 10%-ի չափով ներդրումը կատարվել է Անի համայնքի կողմից։
|
|
24.03.25
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ, ԱՌԱՋԻԿԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ
|
Հերթական գործակարգավարական նիստն է տեղի ունեցել Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ։Համայնքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պատասխանատուների կողմից ներկայացվեցին նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները։Արման Սարիբեկյանը դիտարկեց․Ամենօրյա աշխատանքին զուգահեռ հատուկ ուշադրություն պետք է դարձվի համայնքապատկան հիմնարկների գործունեությանը։ Պատահական ստուգայցերն ու խիստ վերահսկողությունը պետք է լինի 24/7 ռեժիմով։Արձանագրված խախտումներն արագ բարձրաձայնվելու և ներկայացվելու են անմիջական վերադասին։Հետևողական աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակում պետք է շտկվեն այդ կազմակերպություններում բացթողումներն ու թերությունները։ Հաջորդիվ ներկայացվեցին անցած շաբաթվա ընթացքում ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |