Այսօր: Երկուշաբթի, 15 Սեպտեմբերի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 126
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.09.25 Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ տեղեկատվությունը՝ գործակարգավարական խորհրդակցությանը
Սեպտեմբերի 15-ին Անիի համայնքապետարանում անցկացվեց ամենշաբաթյա գործակարգավարական խորհրդակցություն՝ Արման Սարիբեկյանի գլխավորությամբ։ Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ տեղեկատվությունը նախ ներկայացրեց համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը։Այնուհետև համայնքապատկան կառույցների ղեկավարները Արման Սարիբեկյանին ներկայացրին իրենց հիմնարկներում առկա վիճակը, խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները։Հերթը ոլորտային պատասխանատուներինն էր։Առաջիկայում և գալիք տարում կշարունակվեն միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությունները։Ծրագրերը մշակման փուլում են։Խիստ վերահսկողություն համայնքում իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ։«Շինկազմակերպությունների ... Մանրամասն
15.09.25 Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Մարալիկում էր
Շիրակի մարզ աշխատանքային այցը նախարարը մեկնարկեց Մարալիկի առողջության կենտրոնից:
Նախարարին ուղեկցում էր Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Հյուրերին դիմավորեցին Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենն ու բուժանձնակազմը։
Հիշեցնենք, որ նախարարության կողմից բուժհաստատությանը վերջերս հատկացվել էր նոր ու ժամանակակից ուլտրաձայնային հետազոտության սարք (սոնոգրաֆ):
Հաջորդիվ քննարկվել է շտապ և անհետաձգելի ծառայության վերազինման աշխատանքների համար կարիքների գնահատում իրականացնելու հարցը:
15.09.25 Սայաթ-Նովայի ու Կոմիտասի դիմանկարները՝ Մարալիկի երաժշտական դպրոցի պատին
Հայ մեծանուն կոմպոզիտոր, երաժշտագետ Կոմիտասի և աշուղ-բանաստեղծ, սիրո և արդարության քարոզիչ Սայաթ-Նովայի դիմանկարաներն հետայսու առաջինը կողջունեն Մարալիկի երաժշտական դպրոց մտնողներին։Անիի համայնքապետարանի կողմից կրթամշակութային հաստատություններում կարևորվում է ոչ միայն ուսումնադաստիրակչական, այլև մշակութային ու գեղագիտական ճաշակի զարգացման գործոնը։ Հենց այս նպատակին է ծառայել Մարալիկի երաժշտական դպրոցի արտաքին երկու պատերը Կոմիտասի և Սայաթ-Նովայի դիմանկարների պատկերման գործընթացը։ Աշխատանքները մեկնարկել էին մոտ երկու ամիս առաջ։Դրանք իրականացրել է Մարալիկի բնակիչ, նկարչուհի Լիանելա Չախալյանը։Մասնաշենքի պատերի նկարազարդման բարդ և պատասխանատու աշխատանքն արդեն ավարտված է։Համայնքապետարանն այս ... Մանրամասն
14.09.25 Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի ուղերձը Սուրբ Խաչի առթիվ
Սիրելի՛ անեցիներ, Անի համայնքի հավատավո՛ր բնակիչներ, Խաչվերացը` Սուրբ Խաչի վեր բարձրացման և փառաբանության տոնը, Հայ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է։ Այս տարի Խաչվերացի տոնը Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է սեպտեմբերի 14-ին: Ինչպես Գրիգոր Տաթևացին է բնորոշել, Սուրբ Խաչը դարձել է երկինքն ու երկիրը միավորող կամուրջը, «դրախտի դռները բացողը և երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»։Խաչվերացը տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի: Պարսկաստանում գտնվելու տարիներին Խաչափայտի զորությամբ ... Մանրամասն
12.09.25 Գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը
Մշակվել է «Տեսել եմ» հարթակը (https://teselem.am/) և դրան փոխկապակցված բջջային հավելվածը, որն արդեն հասանելի է AppStore և GooglePlay տիրույթներում՝ Teselem անվանմամբ։Նոր հնարավորություն քաղաքացիների համար: Համայնքիդ խնդիրն այլևս չի մնա անտեսված: Նկարիր, ներբեռնիր «Տեսել եմ» հավելվածը: Ուղարկիր համայնքապետարանին: Քեզնից ստացված ազդանշանին հետևելու են մասնագետները և կիսվեն արդյունքով։teselem.am ընդլայնել բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, նպաստել համայնքային խնդիրների արագ արձագանքին, բարձրացնել ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետությունը։ Այսուհետև համայնքը մաքուր, անվտանգ և բարեկարգ դարձնելու գործընթացում յուրաքանչյուրի ձայնն ու մասնակցությունը ... Մանրամասն
12.09.25 Տեղի է ունեցել Անիի ավագանու ընթացիկ տարվա երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստը
Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Անիի ավագանու ընթացիկ տարվա երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստը: Այն մեկնարկել է Հայաստանի հիմնի հնչյունների ներքո:Համայնքի ավագանու արտահերթ նիստը հրավիրվել է՝ պայմանավորված 2025 թվականի բյուջեում համապատասխան փոփոխություններ կատարելու, համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու, համայնքի 2025 թվականի բյուջեի 2-րդ եռամսյակի կատարման վերաբերյալ հաղորդում ներկայացնելու, համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու, ինչպես նաև անշարժ գույքի հարաբերությունների կարգավորման և այլ հարցերի քննարկման նպատակով։Անի համայնքի ավագանու 21 անդամներից համայնքի ավագանու արտահերթ նիստին մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ... Մանրամասն
11.09.25 69 մլն 182 հազար դրամ գումար՝ «Անի համայնքի Մարալիկ բնակավայրի կոյուղագծերի կառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրին
Կառավարության այսօրվա որոշմամբ 69 մլն 182 հազար դրամ գումար է տրամադրվել Շիրակի մարզպետի աշխատակազմին` «Անի համայնքի Մարալիկ բնակավայրի կոյուղագծերի կառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի՝ պետության համաֆինանսավորման նպատակին։
Ծրագրի շրջանակներում իրականացվել են Մարալիկի Երիտասարդական, Մաշտոց, Հաղթանակ փողոցների, Շիրակացի 1-ին, 2-րդ, Կոլտնտեսականների 3, 4, 5, 6, 7-րդ նրբանցքների՝ ընդհանուր 4232 գծամետր երկարությամբ կոյուղագծերի կառուցման աշխատանքները։ Շահառուների թիվը շուրջ 2000 է։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
27․02․2025 թ․՝ Անի համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստ
26․10․2023 Անի համայնքի ավագանու նիստ
Դարձի՛ր խնամատար
Պետական աջակցություն
Ինչպես առցանց դիմել Անի համայնքապետարան
27․02․2025 թ․՝ Անի համայնքի ավագանու առաջին նստաշր
Ինչպես վճարել գույքահարկ
Մանկապարտեզ առցանց հերթագրում 1
Անի համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 12-ինիստ
Ավագանու 2023 թվականի մայիսի 24-ի նիստը
Անի համայնք
Անի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 21-ի նի
Անի համայնքի ավագանու 28.06.2023 թվականի նիստ
Անի համայնքի 2023 թվականի հուլիսի 12-ի նիստ
Անի համայնքի28․09․2023 թ․ ավագանու նիստ
30․11․2023 թվականի Անի համայնքի ավագանու նիստ
Անի համայնքի ավագանու 21․12․2023 թ․ նիստը
Անի համայնքի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստը
Անի համայնքի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստը
Անի համայնքի 15․02․2024 թ․ նիստը /2 մաս/
Անի համայնքի ավագանու 15․02․2024 նիստ
Ավագանու 29․02․2024 թվականի հերթական նիստ
05․04․2024 թվականի արտահերթ նիստ
30․08․2024
Անի համայնք հաշվետվություն
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner