04.09.25
Համայնքային բյուջեով՝ նորացումներ բնակավայրերում
|
Անիի համայնքապետարանի ֆինանսավորմամբ Աղին բնակավայրում փոխվել են վարչական կենտրոնի մասնաշենքի պատուհաններն ու աշխատասենյակի դռները։ Նույն միջոցներով հին դռները փոխարինվել են նորերով․ Ձորակապում՝ վարչական կենտրոնի աշխատասենյակի դռները, Լուսաղբյուրի հանդիսությունների սրահի դռները, Իսահակյանի բուժկենտրոնի սանհանգույցի դուռը։ Պայմանագրային ընդհանուր աժեքը կազմել է 930․792 դրամ։
|
|
04.09.25
Ժամանակակից մարզասրահ՝ Սառնաղբյուրի մանկապարտեզում
|
Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի մանկապարտեզում նոր մարզասրահ է բացվել, որը նախատեսված է մանկապարտեզի բոլոր տարիքային խմբերի համար։ Մանկապարտեզը համապատասխան գույքով վերազինվել է LEAD4Shirak ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության և Ավստրիական Զարգացման Համագործակցության աջակցությամբ «Արագած հովիտ» տեղական ակտիվ խմբի ջանքերով։ Մանկապարտեզը նոր մարզասրահով ապահովելու ծրագրի 10 տոկոսի չափով ֆինանսավորումը տրամադրել է Անիի համայնքապետարանը։
|
|
04.09.25
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի շնորհավորական ուղերձը փրկարարական ծառայողի օրվա առիթով
|
ՆԳՆ փրկարար ծառայության հարգելի՛ աշխատակիցներ,սիրելի՛ փրկարարներ և, հատկապես, ՆԳՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի հարգարժա՛ն աշխատակիցներՇնորհավորում եմ բոլորիդ փրկարարական ծառայողի մասնագիտական օրվա առթիվ։Փրկարարների ամենօրյա աշխատանքն արժանի է խորին հարգանքի։ Մարդասիրական բնույթի աշխատանք, որն ուղղված է ոչ միայն մարդկային կյանքերի փրկությանը, այլև՝ տեխնածին և բնական աղետների դեմ պայքարին և դրանց կանխմանը։Փրկարարներն իրենց անձնուրաց աշխատանքով բազմիցս ապացուցել են, որ իրենց գործը ոչ միայն սոսկ աշխատանք է, այլ առաքելություն։Հարգելի՛ գործընկերներ, թող ձեր եռանդն ու անմնացորդ նվիրումը, քաջությունն ու մարդասիրությունը, աշխատանքի նկատմամբ բարձր պատասխանատվությունը ...
Մանրամասն |
|
03.09.25
Հիշարժան համերգ՝ ի նպաստ Մարալիկի երաժշտական դպրոցի
|
Շուտով Մարալիկի երաժշտական դպրոցի միջանցքն ու մի քանի դասասենյակներ կվերանորոգվեն: Աշխատանքները կիրականացվեն օրերս Մարալիկում կայացած բարեգործական համերգի հասույթից: Նշենք , որ թվով երրորդ բարեգործական համերգը կայացել էր Անիի համայնքապետարանի և սիրված երգիչ-երգահան, Անի համայնքի «Պատվավոր քաղաքացի» Վարդան Ուռումյանի համատեղ ջանքերով ու նախաձեռնությամբ: Երաժշտական դպրոցին որպես աջակցություն ֆինանսական միջոց կտրամադրվի նաև համայնքի բյուջեից: Համերգին ելույթ են ունեցել Վարդան և Վահագ Ուռումյանները: Գեղեցիկ կատարումներով է հանդես եկել նաև ջութակահար Արմեն Ավանեսյանը: Իրենց տարբերվող ելույթներով ներկայացան նաև «Մարալ բենդն» ու երաժշտական դպրոցի սաները:
|
|
03.09.25
Լայնածավալ շինարարություն՝ Անի համայնքում
|
Անի համայնքում շինարարական եռուզեռ է: Շինաշխատանքների ընթացքին մշտապես հետևում են Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն ու ոլորտի պատասխանատուները:Հերթական մշտադիտարկումն է եղել Ջրափի և Շիրակավան գյուղական բնակավայրերում, որտեղ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում կառուցվում են կլաստերային դպրոցներ, համապատասխանաբար 2 մլրդ 16 մլն և 1 մլրդ. 995 մլն դրամ արժողությամբ: Հաջորդ կանգառը Քարաբերդ բնակավայրում է: Կրկին «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում այստեղ 50 տեղ հզորությամբ մանկապարտեզ է կառուցվում: Կառույցի հիմքը փորվել է, ամրանավորման աշխատանքները՝ ավարտվել: Հիմա բետոնալցումն է իրականացվում: Արման Սարիբեկյանի ուշադրությունից դուրս չի մնացել ...
Մանրամասն |
|
02.09.25
Ավանդական և ժամանակակից հայկական մշակույթը՝ մեկ հարկի ներքո
|
Օգոստոսի 31-ին Անի համայնքը՝ համայնքապետարանի ԿՄՍԵ հարցերի բաժնի գլխավորությամբ մասնակցել է Դիլիջանում կայացած «Արհեստների և արվեստների համահայկական փառատոնին»: Այն արդեն ավանդական է ու Անի համայնքն ամեն տարի մասնակցում է դրան՝ իր առանձնահատուկ ու տարբերվող ձեռագրով: Հիմնականում ներկայացել է Մարալիկի Արվեստի դպրոցը իր «Աստղիկներ» պարային համույթով: Ցուցադրվել են Արվեստի դպրոցի սաների ձեռագործ աշխատանքները՝ գորգագործություն , ասեղնագործություն , գոբելենագործություն: Տեղում նաև գորգագործության վարպետաց դաս է տեղի ունեցել: Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի երիտասարդները ներկայացրել են ազգային պարերը, մեծ տպավորություն է գործել հատկապես «Ալաշկերտի քոչարին»: Ելույթ ...
Մանրամասն |
|
01.09.25
Ենթահիմնարկներում առկա խնդիրները՝ համայնքի ղեկավարի ուշադրության ներքո
|
«Աշխատանքի ճիշտ պլանավորումը սկսվում է հենց երկուշաբթի օրվանից, հետևաբար ամեն երկուշաբթի անցկացվող գործակարգավարական նիստերն ինքնանպատակ չեն»,-սեպտեմբերի 1-ին բոլորին Գիտելիքի օրվա առթիվ շնորհավորելուց հետո նշեց Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը։Նիստի մեկնարկին նախ առկա խնդիրները ներկայացնելու իրավունքը վերաապահվեց համայնքապետարանի ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ների և բյուջետային հիմնարկների ղեկավարներին։ Վերջիններս նշեցին, որ իրենց հիմնարկներում (ուսումնակրթական, մշակութային ու մարզական) աշխատանքներն ընթանում են նախատեսվածի համաձայն։ Միաժամանակ ենթահիմնարկների պատասխանատուները ներկայացրին իրենց մասնաշենքերում առկա որոշակի խնդիրներ՝ կապված տանիքի վերանորգման, ձմռան ամիսներին ջեռուցման ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |