Այսօր: Երեքշաբթի, 2 Սեպտեմբերի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.09.25 Ենթահիմնարկներում առկա խնդիրները՝ համայնքի ղեկավարի ուշադրության ներքո
«Աշխատանքի ճիշտ պլանավորումը սկսվում է հենց երկուշաբթի օրվանից, հետևաբար ամեն երկուշաբթի անցկացվող գործակարգավարական նիստերն ինքնանպատակ չեն»,-սեպտեմբերի 1-ին բոլորին Գիտելիքի օրվա առթիվ շնորհավորելուց հետո նշեց Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը։Նիստի մեկնարկին նախ առկա խնդիրները ներկայացնելու իրավունքը վերաապահվեց համայնքապետարանի ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ների և բյուջետային հիմնարկների ղեկավարներին։ Վերջիններս նշեցին, որ իրենց հիմնարկներում (ուսումնակրթական, մշակութային ու մարզական) աշխատանքներն ընթանում են նախատեսվածի համաձայն։ Միաժամանակ ենթահիմնարկների պատասխանատուները ներկայացրին իրենց մասնաշենքերում առկա որոշակի խնդիրներ՝ կապված տանիքի վերանորգման, ձմռան ամիսներին ջեռուցման ... Մանրամասն
01.09.25 Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի ուղերձը՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ
Սիրելի՜ անեցի դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ ու ծնողներ։   Սրտանց շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով:Հարթ ու կանաչ ճանապարհ եմ մաղթում նոր ուսումնական տարում առաջին դասարան եկած մեր երեխաներին և այն երիտասարդներին, ովքեր ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ: Ձեզ հետաքրքիր իրադարձություններով լի ու կարևոր տարիներ են սպասվում: Ուզում եմ, որ հնարավորինս արդյունավետ օգտագործեք այդ ժամանակը:Առանձնահատուկ շնորհավորում եմ ուսուցիչներին, քանի որ նրանք չափազանց մեծ դերակատարություն ունեն մեր երեխաների կրթման և դաստիարակման գործում: Ուսուցիչներից է կախված, թե ինչ գիտելիքներ է ստանալու երեխան, բարոյական ինչ սկզբունքներով է առաջնորդվելու կյանքում, ... Մանրամասն
30.08.25 Մարալիկի Արվեստի դպրոցը նոր ուսումնական տարին կսկսի նորոգված ու բարեկարգ պայմաններում
 Օգոստոսի 29-ին տեղի է ունեցել Արվեստի դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությունը: Կարմիր ժապավենը կտրվել է Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի և կամավորներից մեկի ձեռամբ: Արվեստի դպրոցի 1 միջանցքում և 3 դասասենյակներում հին դռներն ու պատուհանները փոխարինվել են նորերով, հիմնովին փոխվել է հատակը, իրականացվել է ներքին հարդարում։Նկարազարդվել են միջանցքի պատերը: Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվել է Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի և «Դեպի Հայք» հիմնադրամի գործադիր տնօրեն Սևան Կաբակյանի միջեւ կնքված համաձայնագրի հիման վրա։ Անիի համայնքապետարանի և «Դեպի Հայք» հիմնադրամի հետ համատեղ իրականացված ծրագրի շրջանակում տարբեր երկրներից ժամանած շուրջ 20 կամավորներն ... Մանրամասն
29.08.25 Ֆուտբոլային հրավառություն՝ Մարալիկում
9 թիմ, 12 տուր, 15 օր:Օգոստոսի 28-ին կայացավ «Անի գավաթ 2025» ֆուտբոլի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Այն մեկնարկել էր օգոստոսի 13-ին: Թիմերը ձեւավորվել էին ինչպես Անիի, այնպես էլ հարեւան համայնքների բնակավայրերից: Ֆուտբոլի խաղերը անցկացվեցին խմբային փուլերով : Մրցաշարը տեղի ունեցավ Անիի համայնքապետարանի նախաձեռնությամբ: Եզրափակիչ հանդիպմանը ներկա էին Անիի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները ՝ ի դեմս համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Սաղաթելյանի, ինչպես նաև՝ ավագանու անդամներ, անեցիներ, հյուրեր : Եզրափակիչ հանդիպմանը միմյանց հետ պայքարեցին «Անի» - «Արարատ» թիմերը: Հաշիվը փակվեց 2-5՝ հօգուտ «Արարատի»: Եզրափակչի ... Մանրամասն
28.08.25 Անվտանգ ու ապահով միջավայր՝ մանկապարտեզի սաների համար
Վերանորոգվել է Մարալիկի «Ռոմի Բարոնյանի անվան մանկապարտեզի» քարե պարիսպը։ Այն վնասվել էր ու իրենից վտանգ էր ներկայացնում։
 Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի մշտական ուշադրության ու հոգածության շնորհիվ համայնքի բյուջեից հատկացվել է գումար՝ պարիսպը վերանորոգելու նպատակով։
 Աշխատանքներն իրականացնելու համար ծախսվել է 515 հազար դրամ գումար։
28.08.25 Հերթական համագործակցությունը` «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հետ
Նոր ուսումնական տարվան ընդառաջ Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի նախաձեռնությամբ Անի համայնքի սոցիալապես անապահով, սահմանափակ կարողություններով , ծնողազուրկ, 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին բաժանվել է դպրոցին անհրաժեշտ պարագաներով 100 փաթեթ։
Դրանցում ներառված են եղել կոշիկներ,մարզակոշիկներ, դպրոցական համազգեստ, պայուսակ, գրենական պիտույքներ։
 Անիի համայնքապետարանի համագործակցությունը «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հետ կլինի շարունակական։
 Անիի համայնքապետարանը, ինչպես նաև շահառուները խորին երախտագիտություն են հայտնում Diaconia Charitable Fund / Դիակոնիա բարեգործական հիմնադրամ -ին՝ մշտական աջակցության ու համագործակցության համար։
28.08.25 «Հրաժեշտ մանկապարտեզին» խորագրով միջոցառումներ՝ Անի համայնքում
Օգոստոսի 21-ից 27-ը Անիի համայնքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում կայացել են ավարտական հաշվետու միջոցառումներ՝ «Հրաժեշտ մանկապարտեզին» խորագրով։Արդյունքում այս տարի ավարտել է թվով 94 սան:Ավարտական հաշվետու միջոցառումներին ներկա են գտնվել Անի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Սաղաթելյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Գևորգ Շաբոյանը, ԿՄՍԵ հարցերի բաժնի պետ Գոհար Ծերունյանը , համայնքապետարանի աշխատակազմի այլ ներկայացուցիչներ: Վերջիններս բարձր են գնահատել մանկապարտեզի դերն ու նշանակությունը հասարակության մեջ երեխայի կայացման գործում։Երեխաները ցույց են տվել անցնող երեք տարիների ընթացքում իրենց ձեռքբերած գիտելիքներն ու կարողությունները։ Նրանք ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
27․02․2025 թ․՝ Անի համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստ
26․10․2023 Անի համայնքի ավագանու նիստ
Դարձի՛ր խնամատար
Պետական աջակցություն
Ինչպես առցանց դիմել Անի համայնքապետարան
27․02․2025 թ․՝ Անի համայնքի ավագանու առաջին նստաշր
Ինչպես վճարել գույքահարկ
Մանկապարտեզ առցանց հերթագրում 1
Անի համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 12-ինիստ
Ավագանու 2023 թվականի մայիսի 24-ի նիստը
Անի համայնք
Անի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 21-ի նի
Անի համայնքի ավագանու 28.06.2023 թվականի նիստ
Անի համայնքի 2023 թվականի հուլիսի 12-ի նիստ
Անի համայնքի28․09․2023 թ․ ավագանու նիստ
30․11․2023 թվականի Անի համայնքի ավագանու նիստ
Անի համայնքի ավագանու 21․12․2023 թ․ նիստը
Անի համայնքի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստը
Անի համայնքի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստը
Անի համայնքի 15․02․2024 թ․ նիստը /2 մաս/
Անի համայնքի ավագանու 15․02․2024 նիստ
Ավագանու 29․02․2024 թվականի հերթական նիստ
05․04․2024 թվականի արտահերթ նիստ
30․08․2024
Անի համայնք հաշվետվություն
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner