09.05.25
Մայիսի 9-ը՝ Հաղթանակի 80-ամյակը, մեծ շուքով է նշվել Անի համայնքում
|
Համայնքապետարանի աշխատակազմը՝ ի դեմս համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, համայնքային ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերը, Մարալիկի թիվ 1 եւ 2, Ձորակապ բնակավայրի միջնակարգ դպրոցների աշխատակազմերը եւ աշակերտները, ինչպես նաեւ շարքային քաղաքացիներ Մարալիկում մասնակցել են Հաղթանակի օրվան նվիրված միջոցառմանը:Ներկաները համայնքապետարանի դիմացից շքերթով շարժվել են Մարալիկի «Հաղթանակի զբոսայգի», որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրվել Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Ներկաներին ողջունել ու իր շնորհավորական խոսքն է հղել Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը:«Հայրենական մեծ պատերազմը, որում հայ ժողովուրդը տվել է անհաշվելի զոհեր ընդհանուր հաղթանակի ...
Մանրամասն |
|
08.05.25
Կառավարության կողմից ֆինանսական հատկացում՝ Անիպեմզա և Աղին բնակավայրերի դպրոցներին
|
Կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող 22 դպրոցներին հատկացված ընդհանուր 44 մլն 516 հազար դրամ գումարը նախատեսվում է ուղղել շենքային պայմանների մասնակի բարելավմանը, մասնավորապես ենթակառուցվածքների արդիականացմանը և գույքային հագեցվածությանը։ Անի համայնքի 2 բնակավայրերի դպրոցներին ևս հատկացվել է գումար։ Այն բաշխվել է հետևյալ կերպ  «Անիպեմզայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ - 3 138,5 «Աղինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ - 326,6
|
|
08.05.25
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա առթիվ
|
Հարգելի´ հայրենակիցներ, երկրապահներ ու ազատամարտիկներ.Շնորհավորում եմ բոլորիս Երկրապահի օրվա առթիվ։ Մեր ժողովրդի համար մայիսը հաղթանակների ամիս է: Հատկանշական է, որ մայիսյան հաղթանակները հենց Երկրապահի օրով են սկսվում մեր տոնացույցում:Այս տոնը երկրապահները ձեռք են բերել իրենց անձնուրաց պայքարով, հայրենիքի հանդեպ նվիրումով, արյան ու զինակից ընկերների կյանքի գնով: Մայիսի 8-ին մենք փառաբանում ենք մեր նահատակված ընկերների հիշատակը, պատվով ու հպարտությամբ ենք հիշում նրանց անցած պատերազմական ուղիներն ու գործած սխրանքները:Մայիսի 8-ը նաև սահմանին կանգնած հայ զինվորի տոնն է, Եռաբլուրում հանգչող մեր ընկերների տոնն է, և, վերջապես, ԵԿՄ հիմնադիր Սպարապետ Վազգեն Սարգսյանի տոնն է:Փա´ռք Երկրապահին, ...
Մանրամասն |
|
08.05.25
Անի համայնքում կայացել են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական հեծանվավազքի ՇՄ համայնքային փուլի մրցումները
|
Մայիսի 8-ին Շիրակի մարզի Անի համայնքում կայացել են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի ծրագրով Շիրակի մարզի համայնքային փուլի մրցումները։ Մինչ հեծանվավազքի մեկնարկը՝ մասնակիցներն այցելել են պատմամշակութային վայր՝ Երերույքի տաճար:Հաջորդիվ Անի համայնքի Անիպեմզա բնակավայրից տրվել է հեծանվավազքի մեկնարկը։Անցնելով Հ75 ավտոճանապարհի Բագրավան-Աղին-Իսահակյան- հատվածով՝ վերջնագիծը եղել է Լուսաղբյուր բնակավայրում։Պատանի հեծանվորդները հաղթահարել են 25 կմ երթուղի։ Հեծանվավազքի մրցաշարի ընթացքին հետևել են Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն ու ոլորտի պատասխանատուները։Վերոնշյալ երթուղով մրցել են համայնքում գործող հանրակրթական ուսումնական ...
Մանրամասն |
|
05.05.25
ԽԻՍՏ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ․ ԿԱՅԱՑԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ՆԻՍՏԸ
|
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ կայացավ հերթական գործակարգավարական նիստը։Նախքան համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները կներկայացնեին անցած շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, համայնքի ղեկավարը հստակ պահանջ ներկայացրեց․ հետեւել համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքներին, համայնքապետարանի աշխատակազմի ձևավորած հանձնաժողովները ամենօրյա մշտադիտարկումներ անցկացնեն շինհրապարակներում, հատկապես վերահսկվի շինարարության տեխստուգողի ներկայությունը շինհրապարակում,արձանագրված թերացումներն ու տվյալ պահին աշխատանքային արդյունքները մեկ առ մեկ արձանագրել մատյանում։«Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ պետք է պատասխանատվություն կրի իր ստանձնած ...
Մանրամասն |
|
03.05.25
Մայիսի 3-ը՝ համապետական շաբաթօրյակի օր
|
Մաքուր ու բարեկարգ համայնք ունենալը յուրաքանչյուրիս պարտքն է : Այս նախաբանով Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ Անի համայնքում մեկնարկեց համապետական շաբաթօրյակը:Շաբաթօրյակի շրջանակում ոչ միայն մաքրության, աղբահեռացման ու բարեկարգման աշխատանքներ իրականացվեցին, այլեւ ծառատունկ։ Շաբաթօրյակը Մարալիկում մեկնարկեց վաղ առավոտյան: Մասնակցել են Անիի համայնքապետարանի աշխատակազմը,համայնքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկները, համայնքում գործող ՊՈԱԿ-ները, տարբեր կազմակերպություններ , համայնքի բնակիչներ,Շաբաթօրյակ իրականացվել է համայնքի բոլոր գյուղական բնակավայրերում:Նշենք , որ շաբաթօրյակի մասնակիցներին 150 զույգ աշխատանքային ձեռնոց է նվիրել ...
Մանրամասն |
|
01.05.25
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի շնորհավորական ուղերձը` Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
|
Սիրելի՛ անեցիներ,Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։Որպես մեկ միասնական համայնք, վերջին տարիներին ապացուցել ենք, որ քրտնաջան և նվիրված աշխատանքի միջոցով կարող ենք հաղթահարել մեր առաջ ծառացած դժվարություններն ու մարտահրավերները: Ամենօրյա համառ աշխատանքը, անհատական ջանքն ու ստեղծագործական մոտեցումն այն հիմնական բաղադրիչներն են, որոնք հնարավորություն են տալիս գտնել լուծումներ և շարժվել առաջ:Աշխատող ու արարող անեցին պետք է լինի օրինակ բոլորի համար: Մենք աննկուն կամքով ու տքնաջան պետք է շարունակենք աշխատել ու շենացնել մեր համայնքը: Միասնական ու եռանդուն աշխատանքով, որի հենքը յուրաքանչյուրիս անհատական ներդրումն է, պատասխանատվությունն ու նվիրվածությունն իր ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |