Այսօր: Կիրակի, 1 Սեպտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարություն
2021,Հուլիս 14 - 2025,Հուլիս 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21.08.24 ՀՀ ԿԳՄՍ նախարարի այցը Երերույքի տաճար
Անի համայնքում գտնվող Երերույքի տաճարի ամրակայման աշխատանքներին ծանոթանալու նպատակով հուշարձանի տարածք են այցելել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության և ԱՄՆ դեսպանության այլ աշխատակիցներ։ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը մանրամասն ներկայացրել է ընթացիկ աշխատանքները և նախատեսվող ծրագրերը։Նշենք, որ տաճարի ամրակայման աշխատանքներն իրականացվում են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի պատվերով և ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի տրամադրած դրամաշնորհով։ Ամրակայման նախագիծը ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով իրականացրել ... Մանրամասն
12.08.24 Երիտասարդների այցը Անի համայնքապետարան
✍️Երիտասարդության միջազգային տոնի կապակցությամբ, ինչպես արդեն նշել էինք, Անի համայնքապետարանում հայտարարված էր «Բաց դռների օր» և անեցի երիտասարդները կարող էին կտրվել իրենց առօրյայից և մի քանի ժամ անցկացնել Անիի համայնքապետարանում:✅Համայնքապետարանի ոլորտային բաժիններ կատարած շրջայցի ընթացքում յուրաքանչյուր բաժնի պատասխանատու աշխատակից երիտասարդներին ներկայացրեց բաժնի գործունեության նպատակը: Երիտասարդները հնարավորություն ունեցան աշխատակիցների հետ ջերմ մթնոլորտում քննարկել իրենց հուզող հարցերը:✅Երիտասարդները շրջայցի ընթացքում եղան նաև ՄՍԾ Մարալիկի տարածքային կենտրոնում, որտեղ կենտրոնի տնօրեն Ռուզաննա Հարությունյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, նշեց որ սոցիալական ոլորտը ներկայիս ... Մանրամասն
07.08.24 Գևորգ Պապոյանի աշխատանքային այցը Անի համայնք
Այսօր աշխատանքային այցով Անի համայնքում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, նախարարության աշխատակիցները, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը և աշխատակազմի պատասխանատուները, Շիրակի մարզի համայնքների ղեկավարներն և մի շարք հեռուստալրագրողներ: Այցի նպատակը օրեր առաջ տեղացած կարկուտի հետևանքով վնասներ կրած ցանքատարածքների վնասի գնահատումը և տեղում արձանագրումն էր: Աշխատանքային խումբը Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի և Անիի համայնքապետարանի գյուղատնտեսության ոլորտի աշխատակիցների գլխավորությամբ շրջայց կատարեցին Մարալիկի, Բարձրաշենի, Իսահակյանի ցորենի և գարու այն ցանքատարածքները, որտեղ օրեր առաջ տեղացած կարկուտի հետևանքով հասցվել էր խոշոր չափի վնասներ: Բարձր լեռնային հատվածում գտնվող հողերում ... Մանրամասն
06.08.24 ՀՀ Շիրակի մարզպետի այցը Անի համայնք
Համայնքային այցերի շրջանակում Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը Մարալիկ քաղաք էր հյուրընկալել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին և աշխատակազմի պատասխանատուներին, կատարել են շրջայց և հետևել են Մարալիկ քաղաքի Հաղթանակ և Ձերժինսկի փողոցներում և Ազատության հրապարակում իրականացվող շինարարական աշխատանքներին։ Կառավարության հունիսի 27-ի որոշմամբ 70 մլն 196 հազար դրամ հատկացվել է աշխատանքների ընթացքն ապահովելու նպատակով: Այնուհետև Մուշեղ Մուրադյանը և աշխատակազմի պատասխանատուները Արման Սարիբեկյանի հետ շրջել են Մարալիկի արվեստի դպրոցում, որտեղ համայնքի միջոցներով ընթանում են ներքին հարդարման աշխատանքներ։ Արվեստի դպրոցն ունի 136 սան, այստեղ գործում են գորգագործության, ասեղնագործության, նկարչության, պարի, ... Մանրամասն
07.07.24 Ամառային զորակոչը Անի համայնքում
Նորակոչիկների հայոց բանակ են ճանապարհել Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, քահանա Տեր Տիգրան Մխիթարյանը, ծառայության Անիի պատասխանատուները, նորակոչիկների հարազատները։ Արման Սարիբեկյանը ծառայության մեկնող տղաներին մաղթել է խաղաղ և անփորձանք ծառայություն․ «Հարգելի՛ նորակոչիկներ, ցանկանում եմ, որ ծառայությունն անցի առանց դժվարությունների խաղաղ երկնքի տակ, անփորձանք ծառայեք և տուն վերադառնաք ավելի հզորացած: Սիրե՛ք ձեր հայրենիքը, քանի որ այն ձեզանով է կանգուն, տեր կանգնե՛ք ձեր տված սուրբ երդմանը: Բոլորիդ բարի ճանապարհ, խաղաղ և անվտանգ ծառայություն, իսկ ծնողներին և հարազատներին՝ համբերություն: Աստված ... Մանրամասն
04.07.24 ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիր

❗️❗️Տեղեկացնում ենք ազգաբնակչությանը, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը: Վերը նշված ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները` դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը: ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են ոլորտին վերաբերվող համապատասխան հոլովակներ, որոնք ներկայացվում են հետևյալ հղմամբ`👉

https://youtube.com/playlist?list=PLziiywKY43Y3arxUrsC2E7dOUV9cfO_FZ&si=nDWGCId-7_RpK0l_

25.06.24 «Ուժեղ երկրաշարժի դեպքում Շիրակի մարզում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն
Գյումրիում այսօր Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Սաղաթելյանը մասնակցել են «Ուժեղ երկրաշարժի դեպքում Շիրակի մարզում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժությանը։ Ուսումնավարժության մասնակիցներին ողջունել և դրա կարևորության մասին է խոսել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը:Շտաբային ուսումնավարժության նպատակը ուսումնավարժության մասնակիցների ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների վերաբերյալ որոշումների ընդունման, ինչպես նաև աղետի գոտում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում տեսական հմտություններն ու ունակությունները կատարելագործելն ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
30․08․2024
26․10․2023 Անի համայնքի ավագանու նիստ
Դարձի՛ր խնամատար
Պետական աջակցություն
Ինչպես առցանց դիմել Անի համայնքապետարան
Ինչպես վճարել գույքահարկ
Մանկապարտեզ առցանց հերթագրում 1
Անի համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 12-ինիստ
Ավագանու 2023 թվականի մայիսի 24-ի նիստը
Անի համայնք
Անի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 21-ի նի
Անի համայնքի ավագանու 28.06.2023 թվականի նիստ
Անի համայնքի 2023 թվականի հուլիսի 12-ի նիստ
Անի համայնքի28․09․2023 թ․ ավագանու նիստ
30․11․2023 թվականի Անի համայնքի ավագանու նիստ
Անի համայնքի ավագանու 21․12․2023 թ․ նիստը
Անի համայնքի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստը
Անի համայնքի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստը
Անի համայնքի 15․02․2024 թ․ նիստը /2 մաս/
Անի համայնքի ավագանու 15․02․2024 նիստ
Ավագանու 29․02․2024 թվականի հերթական նիստ
05․04․2024 թվականի արտահերթ նիստ
30․08․2024
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner