11.03.25
Ինչպե՞ս օգտվել կրթության և առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից
|
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից:Հաջորդիվ հարցուպատասխան ձևաչափով ներկայացվում է սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը։ Ովքե՞ր կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից Եթե Դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և արդեն ներկայացրել եք եկամուտների տարեկան հայտարարագիր, ապա Ձեր եկամտային հարկի գումարից կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։ ...
Մանրամասն |
|
10.03.25
Մարտիության տրամադրություն՝ Անի համայնքում
|
Կանանց միամսյակի տոների շրջանակում Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն անձամբ է շնորհավորել ու ծաղիկներ նվիրել համայնքապետարանի կին աշխատակիցներին։ Համայնքի ղեկավարը, բացի ջերմ շնորհավորանք ու բարեմաղթանք հղելուց, համայնքի բոլոր հանրակրթական դպրոցներ ու համայնքի ենթակայությամբ գործող հիմնարկներ ծաղիկներ ու տոնական տորթեր է ուղարկել՝ ամբողջական դարձնելով տվյալ կազմակերպությունների կին աշխատակիցների տոնը։
|
|
10.03.25
ԱՆԵԼԻՔՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ԾՐԱԳՐԵՐԸ՝ ԲԱԶՈՒՄ․ ԿԱՅԱՑԵԼ Է ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
|
Նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքի հաշվետվություն՝ ոլորտ առ ոլորտ։ Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ամենշաբաթյա խորհրդակցություն։Ենթակա ստորաբաժանումների պատասխանատուները ներկայացրին իրենց ենթակայությամբ իրականացված աշխատանքները։ Հատուկ ուշադրություն է դարձվելու համայնքի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում անցկացվելիք ինչպես թափուր հաստիքների, այնպես էլ գնման գործընթացների հետ կապված մրցույթներին։Հատկապես խիստ վերահսկողություն՝ մանկապարտեզներում սննդի մատակարարման գործընթացի նկատմամբ։«Անեցիների դիմումներին արձագանքելիս դրանք պետք է նախ ուսումնասիրել, սոցիալական աջակցություն տրամադրելը ինքնանպատակ չպետք է լինի, այլ փաստերով արդարացված»,- ...
Մանրամասն |
|
08.03.25
ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի՝ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
|
Սիրելի՛ կանայք, սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ գարնանաբույր այս գեղեցիկ տոնի առթիվ: Ձեր անսպառ բարությունը, նվիրվածությունն ու հոգատարությունն, ինչ խոսք, աննկատ չեն մնում, բայց դուք արժանի եք ավելի մեծ գնահատանքի, քանի որ ամենօրյա դժվարությունները ձեր ուսերին վերցնելով՝ մեր պետության համար կրթում ու դաստիարակում եք սերունդներ, ձեր անվերապահ աջակցությունը, նվիրումն ու տարբեր ոլորտներում հայրենանվեր գործունեությունը միայն խոնարհումի է արժանի: Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, անսահման սեր ու ջերմություն: Ժպտացե՛ք ու թող այդ ժպիտը բարության սերմեր տարածի աշխարհում:
|
|
06.03.25
«Հայկական Կարիտասի» ներկայացուցիչները՝ Անիի համայնքապետարանում
|
«Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միգրանտների աջակցություն» ծրագրի շրջանակում Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը հյուրընկալել է «Հայկական Կարիտաս» ԲՀկ ներկայացուցիչներին, ի դեմս ծրագրի համակարգող Անժելա Տեր-Վարդանյանի և միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանի։Վերջիններս Արման Սարիբեկյանի մասնակցությամբ խորհրդատվական հանդիպում են կազմակերպել համայնքի վարչական բնակավայրերի ղեկավարների ու ՄՍԾ Մարալիկի տարածքային կենտրոնի ներկայացուցիչների հետ։Նախ ծանոթացում ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին դաշնային օրենքում կատարված փոփոխություններին։Ըստ այդ օրենքում լրացված դրույթների, սահմանվում է արտաքսման իրավական ռեժիմ, որը վերաբերում է օտարերկրյա այն քաղաքացիներին, ...
Մանրամասն |
|
04.03.25
Ի գիտություն՝ անհուսալի վարկեր ունեցողների
|
Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում ենhttps://e-social.am/services հարթակում։Հիշեցնենք, որ ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, որոնց ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի:Պարտադիր պայման է ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն ունենալը։Աջակցությունը կլինի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ...
Մանրամասն |
|
03.03.25
ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՉԱՓԱԳՐՈՒՄ, ՀՈՂԵՐԻ ԿԱՐԳԵՐԻ ՈՒ ՀՈՂԱԶԱՎԹՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ․ ԿԱՅԱՑԵԼ Է ԱՄԵՆՇԱԲԱԹՅԱ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
«Ոչ թե շտապողականություն, այլ օրենքի շրջանակում հետևողական ու գործուն քայլեր»։ Այսպես մեկնարկեց Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը ամենշաբաթյա կարգավարական խորհրդակցությունը՝ աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ։Հողատարածքների չափագրում, հողերի կարգերի ու հողազավթումների հետ կապված հարցերի հստակեցում։Համայնքի ղեկավարը նշում է՝ բնակիչների կողմից ներկայացված հողերի հետ կապված դիմումները հանձնաժողովը մեկ առ մեկ պետք է ենթարկի խորը ուսումնասիրության, կազմի համապատասխան արձանագրություն եւ դիմումատուին ներկայացնի հստակ պատասխան։Օտարված հողատարածքներում կատարվող աշխատանքների նկատմամբ ևս, ըստ ժամանակացույցի, սահմանել խիստ վերահսկողություն։Սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |