Այսօր: Ուրբաթ, 16 Մայիսի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.05.25 Շրջայց՝ Մարալիկի բամբակամանվածքային գործարանում
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ նախօրեին եղել են Մարալիկի բամբակամանվածքային գործարանում։ Նրանք շրջայց են կատարել ֆաբրիկայում, ծանոթացել արտադրական գործընթացին և հզորություններին, աշխատանքային պայմաններին և հնարավորություններին։Արտադրությունը ներկայացնելու ընթացքում ղեկավար Գևորգ Գասպարյանը տեղեկացրել է, որ Մարալիկի բամբակամանվածքային գործարանն արտադրում է բամբակյա, կիսաբամբակյա թելեր, գործում է կտորների թափոնների վերամշակման հոսքագիծ՝ նորագույն տեխնոլոգիաների համակցմամբ։Գևորգ Գասպարյանը Դավիթ Առուշանյանի եւ Արման Սարիբեկյանի հետ զրույցում նշել է, որ ընկերությունը գործունեություն է ծավալում ոչ որպես դասական թելերի արտադրությամբ զբաղվող կառույց, ... Մանրամասն
13.05.25 Անի համայնքում շինարարական եռուզեռ է՝ դպրոցաշինություն, փողոցաշինություն, շենքերի տանիքների նորոգում. աշխատանքներին հետևել են Շիրակի մարզպետն ու համայնքի ղեկավարը
Աշխատանքային այցի շրջանակներում Դավիթ Առուշանյանն ու Արման Սարիբեկյանը ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ Անիում դիտարկել են համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը:Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով Անիում ընթացքի մեջ է «Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հր. Շահինյան փողոցի հիմնանորոգում և Սառնաղբյուր, Սարակապ, Հայկաձոր բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատում» ծրագիրը։ Սարակապում, Հայկաձորում և այնուհետև Մարալիկում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանն ու Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը հետևել են աշխատանքների ընթացքին։Շինարարի հետ զրույցում մարզպետն անդրադարձել է արձանագրված թերացումներին ... Մանրամասն
13.05.25 Անի համայնքի ղեկավարն ու Շիրակի մարզպետը եղել են Ջրափիում եւ Լուսաղբյուրում
Աշխատանքային այցով Անի համայնքում գտնվող Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, ոլորտային պատասխանատուները եղել են Սարակապ, Ջրափի բնակավայրերում, հետևել Անի համայնքի «Ջրափիի միջնակարգ դպրոցի» կառուցման աշխատանքների ընթացքին։Այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 16 մլն դրամ։ 2024-ին իրականացվել են 98 մլն 970 հազար դրամի աշխատանքներ: 2025-ին ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է 521 մլն 898 հազար դրամ: Ջրափիի կրթահամալիրը կմիավորի 6 բնակավայրի դպրոցներ, այն ևս կլաստերային է։Դավիթ Առուշանյանն ու Արման Սարիբեկյանը հորդորել են շինարարին որևէ խնդիր առաջանալու դեպքում անմիջապես կապվել Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ, վստահեցրել՝ կարվի ... Մանրամասն
13.05.25 ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԶԱՌԻՆՋԱ-ՁԻԹՀԱՆՔՈՎ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի ու ոլորտային պատասխանատուների հետ , հետևել է Զարինջա-Ձիթհանքով ավտոճանապարհի 4.3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
Ճանապարհի 1.8 կմ հատվածն անցնում է Շիրակի մարզի տարածքով։
Արման Սարիբեկյանը կարևորել է այս ճանապարհահատվածի նշանակությունը հատկապես անեցիների համար, քանի որ այն միանում է դեպի Երևան գնացող մայրուղուն և հակառակը՝ Թալին գնացողները կարող են դեպի Գյումրի երթևեկել։
 Ժամանակին այս ճանապարհը անանցանելի լինելու պատճառով Ձիթհանքով և Զառինջա գյուղերի բնակիչները մեծ շրջան են կատարել՝ Երևան կամ Գյումրի հասնելու համար։
Խնդիրն այժմ լուծված է:
13.05.25 Աշխատանքային այցով Անի համայնքում էր Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը
Այցի նպատակն էր համայնքի տարբեր բնակավայրերում պետական աջակցությամբ ու կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքների ընթացքին հետևելը:Դավիթ Առուշանյանն ու Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը ոլորտի պատասխանատուների հետ եղել են շինհրապարակներում, ծանոթացել կատարված ու ընթացիկ աշխատանքներին:Առաջին կանգառը Շիրակավան բնակավայրում էր:Այստեղ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» պետական ծրագրի շրջանակում հիմնովին կառուցվում է 250 աշակերտ/տեղ հզորության հանրակրթական նոր դպրոց։Շինաշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա վերջից, վերսկսվել ընթացիկ տարում՝ եղանակները տաքանալուն զուգահեռ։Տարբեր ծրագրերով համայնքի բնակավայրերում իրականացվող շինաշխատանքները մշտապես գտնվում են համայնքի ... Մանրամասն
13.05.25 «Արդյունավետ ու նպատակաուղղված աշխատանք՝ ի դեմս համայնքի ղեկավար Ա.Սարիբեկյանի»,-խոհրդակցությունն այսպես սկսեց Շիրակի մարզպետը՝ հայտնելով իր գոհունակությունը Անիում իրականացվող աշխատանքների վերաբերյալ
Անի համայնք այցն ավարտվել է Շիրակի մարզպետի գլխավորությամբ համայնքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցությամբ, որի ժամանակ անդրադարձ է կատարվել ինչպես բնակավայրեր այցելությունների ընթացքում արձանագրված խնդիրներին ու ծրագրերում առկա բացթողումներին, այլև առաջիկա անելիքներին ու յուրաքանչյուր պատասխանատուի դերակատարությանը։«Շատ ուրախ եմ, որ վերջին մեկ-երկու տարիներին Անի համայնքում շատ լուրջ տեղաշարժ է նկատվում, զգացվում է թե Կառավարության, թե համայնքապետի հոգացավ վերաբերմունքը։ Աննախադեպ ծավալների շինարարական աշխատանքներ են ընթանում, որ անզեն աչքով էլ տեսանելի է, միայն դպրոցաշինությունը և մանկապարտեզաշինությունը չէ, նաև ճանապարհների նորոգում, ոռոգման ու խմելու ջրի համակարգերի վերանորոգում։ ... Մանրամասն
12.05.25 «Համայնքի շահը գերակա է»․ Արման Սարիբեկյանը՝ գործակարգավարական նիստին
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ կայացավ հերթական գործակարգավարական նիստը։Հատուկ հանձնարարական․ձևավորված հանձնաժողովականները մշտադիտարկումներ կիրականացնեն սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների շինհրապարակներում։ Թերություններ և խախտումներ արձանագրվելու դեպքում շինարարը կկանգնի պատասխանատվության առաջ։Գյուղոլորտի աշխատակիցները առաջիկա օրերին կայցելեն գյուղական բնակավայրեր՝ գարնանացանի աշխատանքներին, ինչպես նաև պետության կողմից անվճար տրամադրվող որպես կրծողների դեմ պայքարի միջոց «Բրոմիցիդ-ֆլյուիդ» տեսակի թունանյութի կիրառման գործընթացին հետևելու ։Կարևորվեց նաև հակակարկտային կայանների կարգավորման և գործարկման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։Տուրիստական ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
27․02․2025 թ․՝ Անի համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստ
26․10․2023 Անի համայնքի ավագանու նիստ
Դարձի՛ր խնամատար
Պետական աջակցություն
Ինչպես առցանց դիմել Անի համայնքապետարան
27․02․2025 թ․՝ Անի համայնքի ավագանու առաջին նստաշր
Ինչպես վճարել գույքահարկ
Մանկապարտեզ առցանց հերթագրում 1
Անի համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 12-ինիստ
Ավագանու 2023 թվականի մայիսի 24-ի նիստը
Անի համայնք
Անի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 21-ի նի
Անի համայնքի ավագանու 28.06.2023 թվականի նիստ
Անի համայնքի 2023 թվականի հուլիսի 12-ի նիստ
Անի համայնքի28․09․2023 թ․ ավագանու նիստ
30․11․2023 թվականի Անի համայնքի ավագանու նիստ
Անի համայնքի ավագանու 21․12․2023 թ․ նիստը
Անի համայնքի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստը
Անի համայնքի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստը
Անի համայնքի 15․02․2024 թ․ նիստը /2 մաս/
Անի համայնքի ավագանու 15․02․2024 նիստ
Ավագանու 29․02․2024 թվականի հերթական նիստ
05․04․2024 թվականի արտահերթ նիստ
30․08․2024
Անի համայնք հաշվետվություն
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner