Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.12.24 Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը այսօր Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին
2024 թվական… 7 դեկտեմբերի լրացավ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 36 տարին… Ամեն տարի այս օրը մենք վերապրում ենք Սպիտակի երկրաշարժը՝ Հայաստանի պատմության ամենաողբերգական բնական աղետը, որը հարվածեց ոչ միայն Սպիտակ քաղաքին, այլև ամբողջ Հայաստանին՝ ահռելի ավերածություններ ու մարդկային կորուստներ պատճառելով Հայաստանի հյուսիսային հատվածում՝ Սպիտակ, Լենինական (այժմ՝ Գյումրի), Կիրովական (այժմ՝ Վանաձոր), Ստեփանավան քաղաքներում, բազմաթիվ այլ բնակավայրերում: Մահաբեր երկրաշարժը խլեց հազարավոր մարդկային կյանքեր և ավերեց ողջ Նալբանդն ու Սպիտակը… Եվ այսօր Անի համայնքի ղեկավար՝ Արման Սարիբեկյանը ծաղիկներ է խոնհարել, հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին՝ Գյումրի այցելած ... Մանրամասն
10.11.24 Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի շնորհավորական ուղերձը Մարալիկ քաղաքի 196-ամյակի և տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ
Սիրելի՛ անեցիներ,Այսօր՝ նոյեմբերի 10-ին, նշում ենք մեր հարազատ քաղաքի՝ Մարալիկի հիմնադրման հոբելյանական 196-ամյակը: Սիրելի համաքաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Մարալիկի օրվա առթիվ։ Սա հատուկ տոն է, որ համախմբում է բոլորիս. նրանց, ովքեր սիրում ու հպարտանում են մեր հայրենի քաղաքով։ Այսօր մեզ համար կրկնակի տոն է, քանզի հայկական տոնացույցում նոյեմբերի 10-ը նշվում է իբրև տեղական ինքնակառավարման մարմինների օր, որն ինքնին կարևորում է տեղական ինքնակառավարման դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքում: Տեղական ինքնակառավարման մարմինները ժողովրդին ու պետությանը կամրջող կարևոր օղակ են։ Համոզված եմ, որ տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմամբ ... Մանրամասն
22.10.24 Ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները Հայկաձոր և Սարակապ բնակավայրերում

✍️ Այսօր Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը հետևել է Հայկաձոր և Սարակապ բնակավայրեր մտնող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին: Արման Սարիբեկյանը զրուցել է պատասխանատուների հետ և կարևորել ճանապարհների լիարժեք և որակով իրականացումը:

✅Նշենք, որ նշված ճանապարհների շինաշխատանքներն իրականացվում են 2024 թվականին նախատեսված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներկում պետություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ: Հայկաձոր բնակավայր մտնող ճանապարհի ընդհանուր արժեքը 1500 գծ մետրի համար կազմում է 141914,2 ՀՀ դրամ, իսկ Սարակապ բնակավայր մտնող ճանապարհինը 1500 գծ մետրի համար՝ 139900,4 ՀՀ դրամ:

22.10.24 Անի համայնքի Բագրավան բնակավայրում նոր կառուցված կառամատույցի բացման արարողություն

Այսօր Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը Շիրակի մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանի և Ալբերտ Այվազյանի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ ներկա է գտնվել Անի համայնքի Բագրավան բնակավայրում նոր կառուցված կառամատույցի բացման արարողությանը:

📌Տեղում քննարկվել է Անիպեմզա և Հայկաձոր բնակավայրերում կառամատույցի կառուցման հարցը, ինչպես նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն նշված երկու բնակավայրերում կառամատույցի կառուցումը իրականացնել 2025 թվականին:

✅Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն իր շնորհակալություն է հայտնում բարերարին սեփական ջանքերով կառամատույցը կառուցելու համար:

11.09.24 Աշխատանքային քննարկում մկանման կրծողների դեմ պայքարի վերաբերյալ
Այսօր Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը աշխատանքային այցով համայնքապետարան էր հյուրընկալել Շիրակի մարզպետի աշխատակազմի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանին, Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Վաչագան Դավթյանին: Հանդիպմանը ներկա էին համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Շիրակի մարզային ագրոնոմներ՝ Հակոբ Նախշքարյանը և Ռադիկ Չարխիֆալաքյանը: Հանդիպման նպատակը մկնանման կրծողների դեմ պայքարի համար իրականացվող միջոցառումներն են: «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ... Մանրամասն
21.08.24 ՀՀ ԿԳՄՍ նախարարի այցը Երերույքի տաճար
Անի համայնքում գտնվող Երերույքի տաճարի ամրակայման աշխատանքներին ծանոթանալու նպատակով հուշարձանի տարածք են այցելել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության և ԱՄՆ դեսպանության այլ աշխատակիցներ։ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը մանրամասն ներկայացրել է ընթացիկ աշխատանքները և նախատեսվող ծրագրերը։Նշենք, որ տաճարի ամրակայման աշխատանքներն իրականացվում են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի պատվերով և ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի տրամադրած դրամաշնորհով։ Ամրակայման նախագիծը ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով իրականացրել ... Մանրամասն
12.08.24 Երիտասարդների այցը Անի համայնքապետարան
✍️Երիտասարդության միջազգային տոնի կապակցությամբ, ինչպես արդեն նշել էինք, Անի համայնքապետարանում հայտարարված էր «Բաց դռների օր» և անեցի երիտասարդները կարող էին կտրվել իրենց առօրյայից և մի քանի ժամ անցկացնել Անիի համայնքապետարանում:✅Համայնքապետարանի ոլորտային բաժիններ կատարած շրջայցի ընթացքում յուրաքանչյուր բաժնի պատասխանատու աշխատակից երիտասարդներին ներկայացրեց բաժնի գործունեության նպատակը: Երիտասարդները հնարավորություն ունեցան աշխատակիցների հետ ջերմ մթնոլորտում քննարկել իրենց հուզող հարցերը:✅Երիտասարդները շրջայցի ընթացքում եղան նաև ՄՍԾ Մարալիկի տարածքային կենտրոնում, որտեղ կենտրոնի տնօրեն Ռուզաննա Հարությունյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, նշեց որ սոցիալական ոլորտը ներկայիս ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Անի համայնք
26․10․2023 Անի համայնքի ավագանու նիստ
Դարձի՛ր խնամատար
Պետական աջակցություն
Ինչպես առցանց դիմել Անի համայնքապետարան
Ինչպես վճարել գույքահարկ
Մանկապարտեզ առցանց հերթագրում 1
Անի համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 12-ինիստ
Ավագանու 2023 թվականի մայիսի 24-ի նիստը
Անի համայնք
Անի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 21-ի նի
Անի համայնքի ավագանու 28.06.2023 թվականի նիստ
Անի համայնքի 2023 թվականի հուլիսի 12-ի նիստ
Անի համայնքի28․09․2023 թ․ ավագանու նիստ
30․11․2023 թվականի Անի համայնքի ավագանու նիստ
Անի համայնքի ավագանու 21․12․2023 թ․ նիստը
Անի համայնքի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստը
Անի համայնքի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստը
Անի համայնքի 15․02․2024 թ․ նիստը /2 մաս/
Անի համայնքի ավագանու 15․02․2024 նիստ
Ավագանու 29․02․2024 թվականի հերթական նիստ
05․04․2024 թվականի արտահերթ նիստ
30․08․2024
Անի համայնք հաշվետվություն
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner