07.07.24
Ամառային զորակոչը Անի համայնքում
|
Նորակոչիկների հայոց բանակ են ճանապարհել Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, քահանա Տեր Տիգրան Մխիթարյանը, ծառայության Անիի պատասխանատուները, նորակոչիկների հարազատները։ Արման Սարիբեկյանը ծառայության մեկնող տղաներին մաղթել է խաղաղ և անփորձանք ծառայություն․ «Հարգելի՛ նորակոչիկներ, ցանկանում եմ, որ ծառայությունն անցի առանց դժվարությունների խաղաղ երկնքի տակ, անփորձանք ծառայեք և տուն վերադառնաք ավելի հզորացած: Սիրե՛ք ձեր հայրենիքը, քանի որ այն ձեզանով է կանգուն, տեր կանգնե՛ք ձեր տված սուրբ երդմանը: Բոլորիդ բարի ճանապարհ, խաղաղ և անվտանգ ծառայություն, իսկ ծնողներին և հարազատներին՝ համբերություն: Աստված ...
Մանրամասն |
|
04.07.24
ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիր
|
❗️❗️Տեղեկացնում ենք ազգաբնակչությանը, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը: Վերը նշված ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները` դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը: ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են ոլորտին վերաբերվող համապատասխան հոլովակներ, որոնք ներկայացվում են հետևյալ հղմամբ`👉 https://youtube.com/playlist?list=PLziiywKY43Y3arxUrsC2E7dOUV9cfO_FZ&si=nDWGCId-7_RpK0l_
|
|
25.06.24
«Ուժեղ երկրաշարժի դեպքում Շիրակի մարզում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն
|
Գյումրիում այսօր Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Սաղաթելյանը մասնակցել են «Ուժեղ երկրաշարժի դեպքում Շիրակի մարզում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժությանը։ Ուսումնավարժության մասնակիցներին ողջունել և դրա կարևորության մասին է խոսել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը:Շտաբային ուսումնավարժության նպատակը ուսումնավարժության մասնակիցների ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների վերաբերյալ որոշումների ընդունման, ինչպես նաև աղետի գոտում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում տեսական հմտություններն ու ունակությունները կատարելագործելն ...
Մանրամասն |
|
14.06.24
ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը
|
‼️ ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։🔻«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով սահմանվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված՝ Ծրագրի պահանջներին բավարարող շահառուներին հավաստագրերի տրամադրման, հիփոթեքային վարկերի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանն ուղղված աջակցության գումարների տրամադրման և օգտագործման հետ կապված գործընթացները, ինչպես նաև աջակցության դադարեցման ...
Մանրամասն |
|
14.06.24
Հաստատվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։
|
Հաստատվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ Ըստ այդմ, միջոցառման շրջանակում դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ ✅ հունիսի 15-ից՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար (դիմումի մուտքագրման հարթակի հղումը կհրապարակվի առաջիկայում),✅ հուլիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրման համար,✅ օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի տրամադրման համար։ Միջոցառումն իրականացվում է 3 փուլով՝ 📌 Առաջին փուլում կարող են ընդգրկվել՝ ․ 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն, ․ 2 անչափահաս երեխա ունեցող ...
Մանրամասն |
|
24.05.24
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի շնորհավորական ուղերձը վերջին զանգի տոնի կապակցությամբ
|
Հարգելի´ շրջանավարտներ,Շնորհավորում եմ դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ: Այսօր ձեր կյանքում կարևոր և հիշարժան օր է, դուք հրաժեշտ եք տալիս հարազատ կրթօջախին, սիրելի ուսուցիչներին և դասընկերներին: Տարիներ շարունակ դպրոցը ձեզ համար եղել է կրթման, դաստիարակման և արժեքների ձևավորման անփոխարինելի դարբնոց: Այս տարիների ընթացքում դուք մշտապես շրջապատված եք եղել մանկավարժների ջերմությամբ, ձեզ սովորեցրել են լինել ազնիվ, երկրին ու հայրենիքին նվիրված քաղաքացիներ: Այս պահից դուք ոտք եք դնում կյանքի մի նոր փուլ, որտեղ ձեզանից պահանջվում է լինել առավել զգոն և պատասխանատու: Դուք այսօր դնում եք վաղվա բարեկեցության հիմքը, գիտելիքները ծառայեցնելով հանուն մեր երկրի շենացման: Հիշե՛ք, որ դուք եք պետության ...
Մանրամասն |
|
14.05.24
Անիում դիմավորել են Եվրոպայի երիտասարդների առաջնությունում արծաթե մեդալակիր մարզիկներին
|
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը Անիի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելել է Մարալիկի «Անի համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ և պարգևատրել սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր Սամվել Ղազարյանին և ձյուդոյի պատանիների Եվրոպայի գավաթի արծաթե մեդալակիր Սյուզաննա Մանուկյանին: Համայնքի ղեկավարը իր շնորհավորական խոսքում արժևորել է անեցի մարզիկների ձեռքբերումները և մաղթել, որ դրանք լինեն շարունակական: Երկար տարիների դադարից հետո անեցի մարզիկները կրկին փայլել են սպորտային միջազգային մրցաշարերում և բարձր պահել հայրենի համայնքի անունը: Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մաղթում նորանոր հաղթանակներ և հաջողություններ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |