|
08.12.25
Անիի համայնքապետարանի աշխատակազմում տեղի ունեցավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը
|
|
Այն մեկնարկեց ուրախալի նորությամբ․ «Անի» համալիր մարզադպրոցի սան Սյուզաննա Մանուկյանը ՀՀ ձյուդոյի մեծահասակների առաջնությունում, որն անցկացվել է դեկտեմբերի 6-ից 7-ը Չարենցավանում, գրավել է մրցանակային առաջին տեղը։ Հերթը այլ մարզաձևերի առաջնություններինն է։Սառնաղբյուրի մանկապարտեզում սաների հաճախելիությունը բավարար է գնահատում կառույցի ղեկավարը, միայն թե ուրախությանը մի փոքր մտահոգություն է խառնվել․ կապված մանկապարտեզի վերանորոգման հետ՝ աշխատանքների կարճատև դադար կլինի, քանի որ բնակավայրում այլ հարմարեցված վայր չկա, որտեղ կկարողանան մանկապարտեզի աշխատանքները կազմակերպել ու սաներին ընդունել, մինչև ավարտվեն մասնաշենքի վերանորոգման աշխատանքները։Մարալիկի մանկապարտեզում էլ, սուր շնչառական ...
Մանրամասն |
|
|
08.12.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի՛ անեցիներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների կողմից ս/թ դեկտեմբերի 9-ին ժամը՝ 12։00-13։00-ն, փորձարկվելու է Անի համայնքի Ձիթհանքով բնակավայրի վարչական կենտրոնի կտուրին տեղադրված էլեկտրաշչակը: Պատճառվող անհարմարությունների համար նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը։
|
|
|
07.12.25
Հարգանքի տուրք ու խոնարհում, ծաղկեպսակ ու ծաղիկներ՝ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված
|
|
88-ի ավերիչ երկրաշարժից 37 տարի անց կրկին հարգանքի տուրք ու խոնարհում, ծաղկեպսակ ու ծաղիկներ՝ Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում վեր հառնող երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի առաջ: Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների ուՇիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ ծաղկեպսակներ, ծաղիկներ են դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:«Ամեն տարի դեկտեմբերյան այս ողբերգական օրը վերստին ապրում ենք 88-ի ավերիչ երկրաշարժի թողած աներևակայելի ցավն ու կորուստների վիշտը:37 ...
Մանրամասն |
|
|
06.12.25
Հուշակոթող Գուսանագյուղում ՝ նվիրված զոհված զինծառայողների հիշատակին
|
|
Այսօր Անի համայնքի Գուսանագյուղ բնակավայրում բացվել է գյուղի զոհված զինծառայողների հիշատակին նվիրված հուշակոթող: Հատկանշական է, որ հերոս տղաների՝ Հայկ Խաչատրյանի, Տոնական Տոնոյանի և Վահան Սահակյանի հիշատակին նվիրված արծվակերպ հուշակոթողի բացման արարողությունը կատարվել է զոհված զինծառայողների եղբայրների ձեռամբ ։Հուշակոթողի բացման արարողությանը ներկա են գտնվել Անիի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները՝ ի դեմս Արման Սարիբեկյանի, Գուսանագյուղի բնակիչները: Միջոցառմանը մասնակցել են նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուները: ՊՆ N զորամասի նվագախումբը հնչեցրել է օրհներգը, որի ներքո բարձրացվել է եռագույնը:Համայնքի ...
Մանրամասն |
|
|
04.12.25
Հանդիպում-քննարկում՝ աշխատակազմի բաժինների ղեկավարների հետ
|
|
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն այսօր հանդիպում-քննարկում է ունեցել համայնքապետարանի աշխատակազմի բաժինների ղեկավարների հետ։ Նպատակը՝ լսել կարծիքներ ու առաջարկներ՝ աշխատակազմի հաստիքացուցակների փոփոխությունների հետ կապված։« Հաստիքների կրճատում չի նախատեսվում, սակայն կա անհրաժեշտություն որոշ հաստիքների ու բաժինների վերակազմավորման ու վերաձևակերպման։ Այդիսկ պատճառով ինձ համար կարևոր է լսել յուրաքանչյուրիդ անկողմնակալ կարծիքը, կարող եք հանդես գալ նաև առաջարկություններով, որոնք բխում են աշխատակազմում աշխատանքի ճշգրիտ բաշխվածությունից, աշխատակիցների համաչափ ծանրաբեռնվածությունից, հետևաբար նաև համայնքի շահերից։ Հնչած յուրաքանչյուր կարծիք կքննարկվի, հետո նոր միայն կկայացվի վերջնական որոշում»,- ...
Մանրամասն |
|
|
02.12.25
Մշտադիտարկումներ՝ տարբեր բնակավայրերի շինհրապարակներում
|
|
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն ու ոլորտի պատասխանատուները վերահսկողական շրջայց են իրականացրել համայնքի տարբեր բնակավայրերի շինհրապարակներում: «Որքան էլ ցանկանանք տեղավորվել սահմանված ժամկետներում, այնուամենայնիվ առաջնայինը շինարարության բարձր որակն ապահովելն է»,- նշել է Արման Սարիբեկյանը:Համայնքի ղեկավարը եղել է Շիրակավանում և Ջրափիում, հետևել այս բնակավայրերում կառուցվող դպրոցների շինաշխատանքներին: Արման Սարիբեկյանի կողմից արձանագրվել են թերություններ՝ կապված հիմքերի լիցքերի հետ : Արձանագրված թերությունների մասին տեղյակ է պահվել տեսչական մարմնին:Այնուհետև մշտադիտարկող խումբը եղել է Լուսաղբյուրում, որտեղ համայնքային միջոցներով ընթանում են հանդիսությունների սրահի վերանորոգման ...
Մանրամասն |
|
|
01.12.25
Դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Անիի համայնքապետարանի աշխատակազմի գործակարգավարական հերթական նիստը
|
|
Աշխատակազմի քարտուղար Հարություն Համբարյանը համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանին է ներկայացրել անցած շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները։ Համայնքի ղեկավարն իր հերթին արել է դիտարկումներ, առաջարկություններ։ Այնուհետև Արման Սարիբեկյանին նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքային հաշվետվությամբ են հանդես եկել ենթահիմնարկների ղեկավարները։«Առկա խնդիրներն ու բացթողումները պետք է արագ քննարկվեն ու լուծման ենթարկվեն»,-ասել է համայնքի ղեկավարն ու նշել, որ գործակարգավարական նիստերի անցկացումը հենց այդ նպատակին է ուղղված։ Հաջորդիվ աշխատանքային ամփոփն են ներկայացրել համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։ Անդրադարձ է կատարվել համայնքային միջոցներով, ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |