29.05.25
Ավագանու հերթական նիստ՝ օրակարգային 9 հարցով
|
Մայիսի 29-ին տեղի ունեցավ Անի համայնքի ավագանու ընթացիկ տարվա առաջին նստաշրջանի հերթական նիստը:Այն նախագահեց Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը:Ավագանու 21 անդամից նիստին մասնակցում էին 13-ը. 11 անդամ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 2-ը՝ «Ազգ-համայնք դաշինքից», «Հայկական երազանք» խմբակցությունից ավագանու անդամ չէր ներկայացել: Նշենք , որ նիստին ներկա էին նաև համայնքի ղեկավարի տեղակալ Էդգար Սաղաթելյանը, աշխատակազմի քարտուղար Հարություն Համբարյանը, ստորաբաժանումների պատասխանատուները, վարչական ղեկավարներ, համայնքապետարանի այլ ներկայացուցիչներ:Քվորումն ապահովելուց հետո նիստի մասնակիցներն անցան օրակարգային հարցերի քննարկմանը։Օրակարգում ընդգրկված ...
Մանրամասն |
|
28.05.25
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի ուղերձը Հանրապետության օրվա առթիվ
|
Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ անեցիներ:Այսօր նշում ենք Հանրապետության տոնը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձը:Հայոց պետականությունը վերականգնվեց միջազգային բարդագույն իրադրության պայմաններում, երբ դեռ մոլեգնում էր Առաջին համաշխարհային պատերազմը, որի ճակատներից մեկը դարձել էր բուն Հայաստանն՝ իր Արևմտյան և Արևելյան մասերով:Պատերազմի քողի տակ Օսմանյան Թուրքիան արդեն տեղահանել և կոտորել էր միլիոնավոր հայերի և վտանգի տակ դրել հայ ժողովրդի բուն գոյությունը:Այս օրհասական պայմաններում, թուրք նվաճողների դեմ Սոգյութլուի, Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսիայի հերոսամարտերից հետո, 1918թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի անկախությունը:Առաջին Հանրապետության պատմական նշանակությունը ...
Մանրամասն |
|
27.05.25
Մարալիկի ֆուտբոլի դաշտը՝ պատասխանատուների ուշադրության կենտրոնում
|
Այսօր Անիի համայնքապետարանում աշխատանքային այցով հյուրընկալվել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը:Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ քննարկվել է Մարալիկի ֆուտբոլի դաշտի վերակառուցման, մրցույթի նախագծի հետ կապված հարցեր:Ֆեդերացիան հայտնել է իր աջակցությունը՝ գործընթացը վերահսկելու առումով:Քննարկվել են նաև Մարալիկում մանկապատանեկան ֆուտբոլի խթանմանը վերաբերող հարցեր:Արման Սարիբեկյանը ողջունել է ֆեդերացիայի պատրաստակամությունը՝ ֆուտբոլի դաշտի վերակառուցման ու այս մարզաձևը համայնքում զարգացնելուն միտված քայլերը:Այնուհետև քննարկումները տեղափոխվել են մարզադաշտ, որտեղ Արման Սարիբեկյանն ու ոլորտի պատասխանատուները Արթուր Ազարյանին են ներկայացրել մարզադաշտի ներկայիս վիճակն ...
Մանրամասն |
|
26.05.25
Ազատատենչ ու հերոսական ոգին՝ Սառնաղբյուրում
|
Սառնաղբյուրի հերոսամարտից 107 տարի անց Սառնաղբյուրում տոն է:Նշվում է Սոգյութլուի գոյապայքարի 107-ամյակը:Այս ճակատամարտը ոչ միայն փրկեց տասնյակ հազարավոր հայերի բնաջնջումից, այլեւ կռվի մեջ քաշելով թուրքական ուժերի մի մասին` իր նպաստը բերեց Սարդարապատի ճակատամարտի հաղթանակին՝ նախահիմք հանդիսանալով Հայաստանի առաջին հանրապետության հիմնմանը:Մինչ տոնական միջացառման մեկնարկը, նախ «Մասունք» համույթի ազգային-ավանդական երգի ու պարի ուղեկցությամբ անցկացվեց քայլերթ՝ Սառնաղբյուրի հայտնի սրբավայր Գրիգոր Լուսավորչի ճգնարանից (Զաղա) մինչև Հոգեվանք (Կարմիր վանք), որտեղ էլ հերոսամարտին նվիրված հուշարձանի մոտ տեղի ունեցավ տոնական միջոցառումը։ Ներկա էին Անիի համայնքապետարանի աշխատակազմը՝ ի ...
Մանրամասն |
|
26.05.25
Հերթական գործակարգավարական նիստը՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ
|
Ոլորտային պատասխանատուները ներկայացրել են նախորդ շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականներն ու դրանց արդյունքները, կատարված աշխատանքները։Հատուկ հանձնարարական Արման Սարիբեկյանի կողմից՝ անօրինական կերպով հողազավթումների հետ կապված․ ներկայացնել համայնքում առկա հողազավթումների դեպքերի հստակ թիվ։<< Դրանց օրինականացումն ու հողերի նշանակության փոփոխումը հատուկ ուսումնասիրություն է պահանջում, օրինակ արոտավայրերը վարելահողերի փոխելու արդյունքում համայնքում չպետք է տուժի անասնապահությունը>>,-ասել է համայնքի ղեկավարը։ Ինչ վերաբերում է համայնքի վարչական ղեկավարների աշխատանքին, ապա այն պետք է լինի հստակ կանոնակարգված, լիազորություններն ու պատասխանատվությունը՝ համապատասխանեցված։ Շարունակվում ...
Մանրամասն |
|
24.05.25
Հանդիպում Անի համայնքի գյուղատնտեսների հետ
|
Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Ռոման Համայակյանն ու «Երեմյան պրոդաքթս» ընկերության ներկայացուցիչները Անիի համայնքապետարանում հանդիպել են համայնքի ֆերմերների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Անի համայնքի ղեկավարի տեղակալ Էդգար Սաղաթելյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հարություն Համբարյանն ու գյուղատնտեսության ու բնապահպանության բաժնի պետի ԺՊ Գագիկ Պողոսյանը:Տարիներ շարունակ գյուղացին դժգոհել է, որ բերքի մի մասը կորում է հենց բերքահավաքի ժամանակ, բացի դրանից նաեւ բերքի մթերման հարցն է բողոքի առիթ հանդիսացել:Շիրակի մարզպետարանի միջնորդությամբ հարցը փորձում են կարգավորել «Երեմյան պրոդաքթս» ընկերության ...
Մանրամասն |
|
23.05.25
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի առիթով
|
Անի համայնքի սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ բոլորիդ Վերջին դասի ու Վերջին զանգի առիթով։Դպրոցական կյանքն անգնահատելի հարստություն է, որը տարիներ հետո ավելի թանկ ու քաղցր է դառնում:Այսօր դուք ավարտում եք դպրոցը: Ձեր աչքերում հուզմունք ու ոգևորություն կա, անհամբերություն և առաջ շարժվելու վճռականություն: Այս պահին ձեզ թվում է, թե ազատությունն անչափելի է, իսկ տրված հնարավորությունները՝ անսահման: Բայց, միևնույն ժամանակ, բոլորդ քաջ գիտակցում եք, որ շարունակում եք քայլել կյանքի ճանապարհով, որտեղ ձեզ սպասում են բազմաթիվ մարտահրավերներ, փորձություններ եւ հնարավորություններ: Դպրոցն այդ ճանապարհի կարևորագույն հանգրվաններից մեկն էր:Կյանքի այս հիշարժան հատվածը դուք անցել եք ինքնահաստատվելով ու ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |