14.05.24
Անիում դիմավորել են վերադարձած մարզիկներին
|
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը Անիի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելել է Մարալիկի «Անի համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ և պարգևատրել սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր Սամվել Ղազարյանին և ձյուդոյի պատանիների Եվրոպայի գավաթի արծաթե մեդալակիր Սյուզաննա Մանուկյանին: Համայնքի ղեկավարը իր շնորհավորական խոսքում արժևորել է անեցի մարզիկների ձեռքբերումները և մաղթել, որ դրանք լինեն շարունակական: Երկար տարիների դադարից հետո անեցի մարզիկները կրկին փայլել են սպորտային միջազգային մրցաշարերում և բարձր պահել հայրենի համայնքի անունը: Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մաղթում նորանոր հաղթանակներ և հաջողություններ:
|
|
24.04.24
Հարգանքի տուրք Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված
|
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Սաղաթելյանը, համայնքի ղեկավարի օգնականները, խորհրդականը, համայնքապետարանի պատասխանատու բաժինների ղեկավարները և աշխատակիցները, Անի համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները, համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ների աշխատակիցները և մի շարք քաղաքացիներ ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք են մատուցել Մարալիկ քաղաքում և Ձիթհանքով բնակավայրում Ցեղաապանության զոհերի հիշատակը հավեժացնող հուշակոթողների և Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ: Ներկա են գտնվել նաև Մարալիկի մշակութային երիտասարդական կենտրոնում կազմակերպված միջոցառմանը:
|
|
18.04.24
Միջոցառում Մարալիկի մշակութային երիտասարդական կենտրոնում
|
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Սաղաթելյանը, համայնքի ղեկավարի օգնականները և խորհրդականը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները և Անի համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները ներկա գտնվեցին Մարալիկի մշակութային երիտասարդական կենտրոնում տեղի ունեցած «Արվեստն է ազգի դիմագիծը» խորագրով ցուցահանդեսին և « Չի-Պի» տիկնիկային թատրոնի նոր թատերասրահի բացման արարողությանը:Մշակութային երիտասարդական կենտրոնի անձնակազմին շնորհավորական խոսքեր և բարեմաղթանքներ հղեցին համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, Անիի համայնքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի ժ/պ ...
Մանրամասն |
|
15.04.24
Ծառատունկ Անի համայնքում
|
Անի համայնքի բոլոր բնակավայրերում իրականացվեց ծառատունկ: Համայնքին 15 տեսակի (գիհի, ֆոռզիցիա, բրգաձև տույա, բարբարիս (կանաչ, կարմիր), չմենի, ձյունաշարուկ, ասպիրակ, հացենի, պտղատու ծառատեսակներ, փքապտուղ) ավելի քան 1000 տնկիներ է արդեն երկրորդ անգամ նվիրել Armenia Tree Project կազմակերպությունը, որը ակտիվ համագործակցում է Անիի համայնքապետարանի Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժին -ի հետ:
|
|
03.04.24
Մարզ խորհրդի նիստը Անի համայնքում
|
Այսօր Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, համայնքի ղեկավարի տեղակալները, համայնքապետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները, բնակավայրերի վարչական ղեկավարները, Անի համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները, Միասնական սոցիալական ծառայության տնօրենը, Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենը ներկա էին Անի համայնքի Մարալիկ քաղաքում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորած մարզի խորհրդի արտագնա նիստին։Նիստի օրակարգային առաջին հարցն առնչվում էր Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2024-ի առաջին եռամսյակի կատարման արդյունքներին։Նշենք, որ սեփական եկամուտները ամենաբարձրը կատարել է Անի համայնքը 113․4 տոկոսով։Օրակարգային հաջորդ հարցը վերաբերվել ...
Մանրամասն |
|
02.04.24
Հարգանքի տուրք քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին
|
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներն այսօր ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք են մատուցել 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսացած Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի և Արցախյան պատերազմների ու սահմանային միջադեպերի ժամանակ զոհված անեցի անմահ հերոսների հիշատակին նվիրված հուշարձաններին։
|
|
01.04.24
Աշխատանքային խորհրդակցություն Անիի համայնքապետարանում
|
Անիի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն այսօր աշխատանքային հերթական խորհրդակցությունն է անցկացրել աշխատակազմի պատասխանատուների հետ: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին Անի համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին, գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին, ինչպես նաև ընթացիկ հանձնարարականների կատարմանը վերաբերող հարցեր։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |