|
08.01.26
Ընդլայնված կազմով խորհրհրդակցություն՝ համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ
|
|
Կայացավ Անիի համայնքապետարանի աշխատակազմի տարեսկզբի առաջին ընդլայնված կազմով խորհրհրդակցությունը՝ համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ։Մասնակցում էին նաեւ համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, աշխատակազմի ներկայացուցիչները, համայնքային ենթակայության կազմակերպությունների պատասխանատուները, վարչական ղեկավարներն ու բնակավայրերի համայնքային ծառայողները։Արման Սարիբեկյանը շնորհավորեց ներկաներին անցնող տոների առիթով և ընդգծեց նախորդ տարում կատարված աշխատանքների կարևորությունը։«Յուրաքանչյուր աշխատանք և պաշտոն իրենից մեծ պատասխանատվություն է ներկայացնում, և ձեզանից յուրաքանչյուրը գիտակցաբար է ստանձնել այդ պատասխանատվությունն ու պաշտոնը։ Այս ամենին զուգահեռ պետք է նաև ...
Մանրամասն |
|
|
06.01.26
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկայնի շնորհավորական ուղերձը Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ
|
|
Քրիստոս ծնվեց և հայտնվեց: Ձեզ և մեզ մեծ Ավետիս: Սիրելի՛ անեցիներ,հենց այս Ավետիսով եմ ուզում շնորհավորել բոլորիդ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով։Սուրբ Ծնունդը մեր ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է, որի խորհուրդը նաև բարու, լույսի ու խաղաղության հաղթանակն է։Այն մեր Եկեղեցու տոնացույցի անշարժ տոներից է: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդն ու Հայտնությունը նշում է հունվարի 6-ին:Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան՝ եկեղեցիներում մատուցվող ճրագալույցի պատարագով:Եկեղեցում վառված ճրագները մարդիկ տուն են տանում: Դրանք խորհրդանշում են բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Մանուկ Հիսուսը: Հավատացյալները ...
Մանրամասն |
|
|
05.01.26
Տարեսկզբի առաջին աշխատանքային օրը՝ խորհրդակցական անդրանիկ նիստով
|
|
Նախ շնորհավորական խոսք ու բարեմաղթանքներ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով: Հետո սահուն անցում 2026-ի աշխատանքային մեկնարկին ու նախորդ տարուց մնացած անավարտ գործերին: Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը տարեսկզբի առաջին աշխատանքային օրը սկսեց ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությամբ: Հիշեցրեց՝ ուսումնասիրել ու տվյալներ առանձնացնել, թե որ բաժինն ի՞նչ ծանրաբեռնվածությամբ է աշխատում: Ներկայացվածի հիման վրա պարզ կլինի, թե նոր տարում որ բաժնում ինչ վերաձևակերպումներ կլինեն:Հանձնարարականների շարքում՝ հատուկ ուշադրություն գյուղոլորտին: Հետևողական ու աչալուրջ լինել գյուղաջակցության ծրագրերին, դրանք իրագործել համայնքում ու նպաստել գյուղատնտեսության խթանմանը:Արման Սարիբեկյանի ...
Մանրամասն |
|
|
31.12.25
ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
|
|
Սիրելի՛ անեցիներ, ավարտին է մոտենում 2025 թվականը, և շուտով մենք կշրջենք մեր տարեգրության ևս մեկ էջ: Տարեմուտի այս վերջին ժամերին ցանկանում եմ շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսք ուղղել յուրաքանչյուրիդ. թող գալիք՝ 2026 թվականը մեր համայնքի համար լինի ստեղծագործ աշխատանքի ու բեղմնավոր տարի: 2025-ը մեր համայնքի առաջընթացի համար կարևոր ժամանակահատված էր: Կառավարության համաֆինանսավորմամբ, ինչպես նաև պետական մի շարք ծրագրերով համայնքի տարբեր բնակավայրերում կատարվեցին քաղաքաշինական բազում աշխատանքներ: Ձեր բարեխիղճ վերաբերմունքի շնորհիվ տեղական բյուջեի հաշվին ևս կարողացանք լուծել համայնքում առկա մի շարք խնդիրներ: Համայնք-բարերար փոխգործակցության արդյունքում կատարված աշխատանքները նույնպես տեսանելի ...
Մանրամասն |
|
|
30.12.25
Լավագույն մարզիկ -2025
|
|
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը Մարալիկի Արվեստի դպրոցի դահլիճում հյուրընկալել էր Անիի համայանքապետարանի ենթակայությանբ գործող «Անի համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի աշխատակազմին, մեդալակիր մարզիկներին և մարզիչներին, ինչպես նաև ծնունդով անեցի և հաջողություններ գրանցած մարզիկներին ։ Հերթական տարեկան հաշվետվությամբ է հանդես եկել «Անի համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ը: Տարին հագեցած էր մարզական ձեռքբերումներով: Ասվածի վառ ապացույցը մարզադպրոցի սաների նվաճած մեդալներն են: Շնորհակալանքի խոսք ասելու հերթը համայնքի ղեկավարինն էր: Նա բարձր գնահատեց մարզադպրոցի՝ տարբեր մարզաձևերում գրանցած հաջողությունները, բայց և նշեց, որ չպետք է բավարարվել ունեցածով:«Հարկավոր է ավելի ...
Մանրամասն |
|
|
30.12.25
Հերթական սոցիալական աջակցության ծրագիրն է իրականացվել Անի համայնքում
|
|
Անիի համայնքապետարանի և «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի փոխգործակցությամբ ձմեռային տաք հագուստի փաթեթներ են բաժանվել անեցի շահառուներին: Դրանք բաժանվել են համայնքի բոլոր բնակավայրերում ապրող 4 երեխա ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքներին, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաներին։ Տաք հագուստի փաթեթների թիվը կազմել է 269: «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հետ ծրագրերը Անի համայնքում կրում են շարունակական բնույթ։
|
|
|
29.12.25
Տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն՝ ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ
|
|
Դեկտեմբերի 29-ին Անիի համայնքապետարանի աշխատակազմում տեղի ունեցավ տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն: Այն գլխավորում էր Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, մասնակցում էին նաև համայնքի ղեկավարի տեղակալները:Ոլորտային պատասխանատուներն ամփոփ հաշվետվությամբ ներկայացան նախորդիվ կատարված աշխատանքների արդյունքերով:«Արվածը որքան էլ տեսանելի ու դրվատելի է, բայց չարված ու անավարտ գործեր դեռ շատ կան, դրանք պետք է իրականացնել գալիք տարում»,- նշում է Արման Սարիբեկյանն ու ավելացնում, որ թեև տարին փակում ենք բարձր ցուցանիշներով, այնուամենայնիվ 2026-ին կրկնակի ջանքով, եռանդով, նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ ենք աշխատելու՝ ի նպաստ Անի համայնքի:Եզրափակելով խոսքը՝ Արման Սարիբեկյանը վաղօրոք ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |