Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 34-րդ հոդվածի 1-3-րդ մասերի դրույթներով. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի « Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի համայնքային հիմնարկների, համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 162-Ա որոշման N 7 հավելվածում /<<Անիի համալիր մարզադպրոց>>/ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման հավելվածի 12-րդ տողի 3-րդ՝ «Հաստիքի քանակ»-ը սյունակում գրված «3» թիվը փոխարինել «2» թվով, նույն տողի 5-րդ՝ «Սահմանված դրույք»-ը սյունակում «2.5» թիվը փոխարինել «1.5» թվով, նույն տողի 6-րդ՝ «Սահմանված դրույքաչափ»-ը սյունակում «325 000 » թիվը փոխարինել «195 000» թվով:
2) Որոշման հավելվածի 28-րդ տողի 3-րդ՝ «Հաստիքի քանակ»-ը սյունակում գրված «1» թիվը փոխարինել «2» թվով, նույն տողի 5-րդ՝ «Սահմանված դրույք»-ը սյունակում «1» թիվը փոխարինել «2» թվով, նույն տողի 6-րդ՝ «Սահմանված դրույքաչափ»-ը սյունակում «104 000 » թիվը փոխարինել «208 000» թվով:
3) վերջին՝ «Ընդամենը» տողի 6-րդ՝ «Սահմանված դրույքաչափ»-ը սյունակում գրված «4 329 000» թիվը փոխարինել «4 303 000» թվով: 2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի համայնքային հիմնարկների, համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 162-Ա որոշման N 4 հավելվածում /<<Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապարտեզ>>/ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման հավելվածի 3-րդ տողի 5-րդ՝ «Սահմանված դրույք»-ը սյունակում գրված «0.25» թիվը փոխարինել «0.75» թվով, նույն տողի 6-րդ՝ «Սահմանված դրույքաչափ»-ը սյունակում «37 500 » թիվը փոխարինել «112 500» թվով: 2) վերջին՝ «Ընդամենը» տողի տողի 5-րդ՝ «Սահմանված դրույք»-ը սյունակում գրված «12.24» թիվը փոխարինել «12.74» թվով, 6-րդ՝ «Սահմանված դրույքաչափ»-ը սյունակի «1 486 900» թիվը փոխարինել «1 561 900» թվով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |