Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված <<Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի>> 4-րդ և 12-րդ կետերի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք Ձորակապ բնակավայրի 08-073-0565-0001 կադաստրային ծածկագրով ներբնակավայրային փողոցը անվանակոչել՝ <<մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Ձորակապ, 1-ին փողոց, 1-ին փակուղի>> /Ծածկագիր՝ 08132DDJ3Q9E/:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք Ձորակապ բնակավայրի 08-073-0004-0021 կադաստրային ծածկագրով ներբնակավայրային փողոցները անվանակոչել՝ <<մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Ձորակապ, 16-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 1-ին փակուղի>> /Ծածկագիր՝ 08132CSFKL9Z/:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։