Այսօր: Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 974-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 նոյեմբերի 2025 թվականի N 974-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ GAZ KO-413 (GAZ-53) ՄԱԿՆԻՇԻ 858 LL 70 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑ, ՔԱՂԱՔԱՑԻ՝ ՄԿՐՏԻՉ ԱՎԵՏԻԿԻ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 12-ի N 94-Ա որոշումը և 2025 թվականի նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանում կայացած համայնքի սեփականությունը հանդիսացող GAZ KO-413 (GAZ-53) մակնիշի 858 LL 70 պետհամարանիշի փոխադրամիջոցի հաճուրդ վաճառքի արդյունքների վերաբերյալ ճուրդային հանձնաժողովի կողմից կազմված 2025 թվականի նոյեմբերի 18-ի N 1 և N 2 արձանագրությունները և եզրակացությունը․

1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող GAZ KO-413 (GAZ-53) մակնիշի 858 LL 70 պետհամարանիշի փոխադրամիջոցը /նույնականացման համար՝ XTH531900K1175172, հետագայում` գույք/ 529 200 (հինգ հարյուր քսանինը հազար երկու հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել գույքի աճուրդ վաճառքի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից, քաղաքացի՝ Մկրտիչ Ավետիկի Բաբայանին / Անձնագիր՝ AT0527754, տրված՝ 29.07.2020թ․ 048-ի կողմից, հասցե՝ ՀՀ, մարզ Արմավիր․ գյուղ Հայքավան 22-րդ փողոց, 22տուն, հեռ․ /093-88-86-11/, հետագայում՝ Գնորդ/ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարքով գնորդի հետ կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր:

2. Պարտավորեցնել Գնորդին՝ սահմանված կարգով և ժամկետում վճարել գույքի ամբողջ արժեքը և գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.78 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner