Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի դրույթով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 34-րդ հոդվածի 1-3-րդ մասերի դրույթներով. 1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի << Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի համայնքային ենթակայության <<Անի համալիր մարզադպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության և <<Մարալիկի երաժշտական դպրոց>> բյուջետային հիմնարկի առանձին մարզիչների և մանկավարժների համար նպաստ սահմանելու մասին>> N 168-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշման հավելվածով սահմանված նպաստը հատկացնել Անի համայնքի բյուջեի վարչական մասի գործառական դասակարգման բաժին 10, խումբ 07, դաս 01 (Սոցիալական հատուկ արտոնություններ) այլ դասերին չպատկանող)) 4727 (Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից) հոդվածից՝ յուրաքանչյուր եռամսյակի համար 566 400 /հինգ հարյուր վաթսունվեց հազար չորս հարյուր ) Հայաստանի Հանրապետության դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |