Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի, 77-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2025 թվականի նոյեմբերի 7-ի N 139-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից իրականացված համայնքի սեփականություն հանդիսացող գույքի գույքագրման փաստաթղթերը․ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2025 թվականի գույքագրման փաստաթղթերը՝ համաձայն N N 1-3 հավելվածների:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |