Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերի և 2-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 28-ի թիվ 15-Ն որոշման հավելվածի 4-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 163-Ն որոշումը և Սմբատ Մինասյանի հայտը․
1. «Սմբատ Ավետիքի Մինասյան» (հարկ վճարողի հաշվառման համար 61400206 անհատ ձեռնարկատիրոջ իրավաբանական հասցե՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Շիրակավան բնակավայր, փողոց 2, տուն 4, գործունեություն իրականացնելու հասցե՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Շիրակավան բնակավայր, փողոց 2, տուն 4, 18 քառակուսի մետր ոչ հիմնական շինություն) անհատ ձեռնարկատիրոջը տրամադրել ոգելից խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների թույլտվություն՝ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հայտատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։