Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի դրույթով, հաշվի առնելով <<Լանջիկի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2025 թվականի հունիսի 2-ի գրությունը․ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի առաջարկությամբ, Անի համայնքի 2025 թվականի բյուջեի Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 (Միջնակարգ (լրիվ)տնդհանուր կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4657 (Այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածից 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ հատկացնել <<Լանջիկի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ մարզադահլիճի և հանդերձարանի դռների նորով փոխարինման համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |