Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքում անասնագլխաքանակի հաշվառում անցկացնելու նպատակով.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքում անասնագլխաքանակի հաշվառման նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ անահատական կազմով՝ Հանձնաժողովի նախագահ Զորիկ Խաչատրյան– Անի համայնքի ղեկավարի տեղակալ Հանձնաժողովի անդամներ՝ Գագիկ Պողոսյան - Անի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Բադալյան- Անի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասանգետ Սամվել Դանիելյան- Անի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Տվյալ բնակավայրերի վարչական ղեկավարներ: Անի համայնքի անասնաբույժներ։
2. Հանձնաժողովի /նախագահ՝ Զորիկ Խաչատրյան/. ա) Հաշվառման աշխատանքներն սկսել 2026 թվականի հունվարի 5-ին և ավարտել հունվարի 15-ին:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: