Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 125-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԲԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 161-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 112-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 28-րդ հոդվածի 4-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-3-րդ մասերի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 37-րդ հոդվածի դրույթներով․

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի 2025 թվականի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 161-Ա որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները․

ա) որոշման հավելվածի <<ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՉՆԵՐԱՌՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ>> բաժնի 51-րդ կետի 2-րդ՝ <<Հաստիքի անվանումը>> սյունակի <<Առաջին կարգի մասնագետի /Զորակոչի և զորահավաքի կազմակերպման գործընթացին աջակցող մասնագետ/ /Ծածկագիր՝ 3․2-11/>> հաստիքը հանել և ավելացնել <<Առաջատար մասնագետի /Զորակոչի, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման գործընթացին աջակցող մասնագետ/>> մեկ միավոր հաստիք։ Ավելացված հաստիքի <<Հաստիքային միավորը>> սյունակում նշել <> թիվը, <<Պաշտոնային դրույքաչափը>> սյունակում նշել <<250․0>> թիվը, իսկ <<Աշխատավարձի չափը>> սյունակում նշել <<250,0>> թիվը։

բ) Նույն բաժնի վերջին՝ <<Ընդամենը>> տողի 7-րդ սյունակի <<5336,6>> թիվը փոխարինել <<5366,6>> թվով, գ) Որոշման հավելվածի վերջին՝ <<Ընդհամենը>> տողի 7-րդ սյունակի <<26606,6>> թիվը փոխարինել <<26636,6>> թվով։

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարին՝ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություն կատարելու նպատակով սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին։

3․ Սույն որոշման 1-ին կետով նախատեսված համայնքային ծառայության պաշտոնում կատարվող փոփոխությունը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխությունը կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։

4․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 25-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի N 161-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> N 112-Ա որոշումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԷԴԳԱՐ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԲԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner