Ղեկավարելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ մասի, <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին, 2-րդ և 4-րդ հոդվածների կետերի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 37-րդ կետի 1-ին մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Ձիթհանքով բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 20-ի թիվ 1 որոշումից՝ 2025 թվականի հոկտեմբերի 13-ին տրված քաղվածքը, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Ձիթհանքով բնակավայրի 7-րդ թիվ 4 հասցեում գտնվող 08-072-0037-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում առկա բնակելի տունը և օժանդակ շինությունը կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում․
1. Վերականգնել գույքային իրավունքները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Անի համայնքի, Ձիթհանքով բնակավայրի 7-րդ փողոց թիվ 4 հասցեում գտնվող 08-072-0037-0004 կադաստրային ծածկագրով, ըստ որակավորում ունեցող լիցենզավորված մասնագետի կողմից կազմված հողամասի հատակագծի տվյալների փաստացի՝ 0,47903 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և նրանում առկա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շինությունների նկատմամբ ճանաչել՝ Հարություն Ռաֆիկի Բեյբությանի/ծնված 1963 թվականի հուլիսի 25-ին, անձնագիր՝ AO0339398, տրված 2025 թվականի սեպտեմբերի 1-ին, 013-ի կողմից/, Ալետա Արամայիսի Բեյբությանի/ծնված 1971 թվականի հունիսի 28-ին/, Նոյեմ Հարությունի Բեյբությանի/ծնված 1990 թվականի հուլիսի 25-ին/ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
2. Հողամասի սահմանները որոշվում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։
3․ Հողամասում առկա են 2001 թվականի մայիսի 15-ից հետո ինքնակամ կառուցված շինություններ։
4․ Ուժը կորցրած ճանաչե՝լ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Ձիթհանքով բնակավայրի 7-րդ փողոց թիվ 4 հասցեում գտնվող հողամասի և նրանում առկա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շինությունների նկատմամբ, քաղաքացու գույքային իրավունքները վերականգնելու մասին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2025 թվականի սեպտեմբերի 23-ի՝ N 798-Ա որոշումը։
5. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներին սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից։