Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 70-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 131–Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 318–Ա որոշմամբ ստեղծված Անի համայնքի աճուրդային հանձնաժողովի կողմից 2025 թվականի հունվարի 27-ին Անիի համայնքապետարանում անցկացված հողամասի աճուրդով վաճառքի արդյունքների մասին աճուրդային հանձնաժողովի կողմից կազմված 2025 թվականի դեկտեմբերի 16-ի N 1 և N 2 արձանագրությունները.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0022-0089 կադաստրային ծածկագրով 0,015 հեկտար մակերեսով հողամասը (Հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Հ․ Շահինյան փողոց, 212/1 հողամաս, Վկայական՝ N 05082025-08-0033) հասարակական նշանակության շինություններ կառուցելու նպատակով 1 122 660 (մեկ միլիոն հարյուր քսաներկու հազար վեց հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից՝ քաղաքացի Սոս Միսակի Առաքելյանինի /Նույնականացման քարտ՝ 019763804 տրված՝ 06.10.2025թ ․ 028-ի կողմից, Հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Հ․ Շիրազի փողոց, 16-րդ շենք, բնակարան 6, հեռ․093-97-98-15, հետագայում՝ Գնորդ/ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Գնորդի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ իրավունքները օրենքով սահմանված կարգով և ժամկետում ենթարկա են պետական գրանցման՝ Գնորդի միջոցներով:
3. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասում բնակելի տուն և օժանդակ շինություններ կառուցելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատողին տրամադրել նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք): 4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: