Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 88-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ Հ․ ՇԱՀԻՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ՇԻՆԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՉՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ԱՊԱՄՈՆՏԱԺՎԱԾ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի, 77-րդ հոդվածի 3-րդ մասի, 78-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշմամբ սահմանված <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի քաղաքային և գյուղական համայնքների սեփականության գույքի ցանկը>>, համաձայն որի Մարալիկ քաղաքի ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգը ընդգրկվել է համայնքի սեփականության գույքի ցանկում․

1․ Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Անիի համայնքի Մարալիկ քաղաքում իրականացվող Հ․ Շահինյան փողոցի ասֆալտապատման շինարական աշխատանքների արդյունքում չշահգործվող ջեռուցման համակարգից ապամոնտաժված 1050 գծամետր երկարության, 370 միլիմետր տրամաչափի 10 միլիմետր պատի հաստության մետաղական խողովակները ճանաչել համայնքի սեփականություն և այն ընդգրկել համայնքի սեփականության գույքի ցանկում։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner