Այսօր: Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 113
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 938-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 նոյեմբերի 2025 թվականի N 938-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ` ԿԱՄՈ ԼՅՈՎԱՅԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ,ՔՆԱՐԻԿ ԼՅՈՎԱՅԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ, ԼՅՈՎԱ ՄՆԱՑԱԿԱՆԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ, ԹԱՄԱՐԱ ԼՅՈՒԴՎԻԿԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿՍՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող իկառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգի» 2-րդ, 3-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 2-րդ, 33-րդ կետի, հիմք ընդունելով Հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման տեղեկանքը /ծածկագիր թիվ 2025JHZN25/, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Անի համայնք, Սառնաղբյուր բնակավայրի, 23-րդ փողոց, թիվ 2/1-րդ հողամաս հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 08-100-0103-0007 կադաստրային ծածկագրով հողատարածքում առկա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.01255 հեկտար մակերեսով հողամասում, քաղաքացի` Կամո Լյովայի Ալեքսանյանի, Քնարիկ Լյովայի Ալեքսանյանի, Լյովա Մնացականի Ալեքսանյանի, Թամարա Լյուդվիկի Ալեքսանյանի կողմից ինքնակամ կառուցված բնակելի տունը, և օժանդակ շինությունը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով» սահմանված օրինականացման պայմաններին.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի վարչական տարածքում գտնվող /հասցեն՝ Շիրակի մարզ, Անի համայնք, Սառնաղբյուր բնակավայրի, 23-րդ փողոց, թիվ 2/1-րդ հողամաս/ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-100-0103-0007 կադաստրային ծակագրով հողատարածքում գտնվող 0.01255 հեկտար մակերեսով հողամասի վրա քաղաքացի` Կամո Լյովայի Ալեքսանյանի, Քնարիկ Լյովայի Ալեքսանյանի, Լյովա Մնացականի Ալեքսանյանի, Թամարա Լյուդվիկի Ալեքսանյանի կողմից ինքնակամ կառուցված 1,10 քառակուսի մետր մակերեսով բնակելի տուն, 4,98 քառակուսի մետր մակերեսով օժանդակ շինությունը (հետագայում անշարժ գույք) ճանաչել օրինական, այն համարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման: 2. Օրինական ճանաչված և համայնքի սեփականություն համարված սույն որոշման 1-ին կետում նշված շինությունների և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասի` Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ձևին համապատասխան կազմված հատակագծերը և շինությունների բնութագիրը կցվում են սույն որոշմանը: 3․ Օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքի վերաբերյալ գրավոր առաջարկություն ներկայացնել կառուցապատողին՝ քաղաքացի՝ Կամո Լյովայի Ալեքսանյանի (Անձնագիր՝ AT0413564 տրված՝ 13.03.2020թ․ 022-ի կողմից), Քնարիկ Լյովայի Ալեքսանյանի (Անձնագիր՝ AV0387940 տրված՝ 20.08.2022թ․ 022-ի կողմից), Թամարա Լյուդվիկի Ալեքսանյանի (Նույնականացման քարտ 016114837 տրված՝ 15,06,2024թ․ 028-ի կողմից), Լյովա Մնացականի Ալեքսանյանի (Նույնականացման քարտ 015297583 տրված՝ 30․11․2023թ․ 022-ի կողմից)։ 4. Նշել, որ օրինական ճանաչված շինությունները՝ ա) չեն գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում. բ) չեն խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. գ) կառուցված չեն Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում, այն կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոններին համապատասխան և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: 5. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner