Այսօր: Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 976-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 նոյեմբերի 2025 թվականի N 976-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ GAZ 24-10 ՄԱԿՆԻՇԻ 842 CR 61 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑ, ՔԱՂԱՔԱՑԻ՝ ՄԱՐՏՈՒՆ ՄՅԱՍՆԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 12-ի N 94-Ա որոշումը և 2025 թվականի նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանում կայացած համայնքի սեփականությունը հանդիսացող GAZ 24-10 մակնիշի 842 CR 61 պետհամարանիշի փոխադրամիջոցի հաճուրդ վաճառքի արդյունքների վերաբերյալ ճուրդային հանձնաժողովի կողմից կազմված 2025 թվականի նոյեմբերի 18-ի N 1 և N 2 արձանագրությունները և եզրակացությունը․

1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող GAZ 24-10 մակնիշի 842 CR 61 պետհամարանիշի փոխադրամիջոցը /նույնականացման համար՝ 531626, հետագայում` գույք/ 75 600 (յոթանասունհինգ հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել գույքի աճուրդ վաճառքի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից, քաղաքացի՝ Մարտուն Մյասնիկի Հովհաննիսյան / Նույնականացման քարտ՝ 3311620062, տրված՝ 13.10.2025թ․ 028-ի կողմից, հասցե՝ ՀՀ, մարզ Շիրակ․ Անի համայնք քաղաք Մարալիկ Աբովյան փողոց, 14 տուն, հեռ․ /093-04-05-93/ , հետագայում՝ Գնորդ/ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարքով գնորդի հետ կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր:

2. Պարտավորեցնել Գնորդին՝ սահմանված կարգով և ժամկետում վճարել գույքի ամբողջ արժեքը և գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.74 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner