Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 34-րդ հոդվածի 1-3-րդ մասերի դրույթներով. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի 2025 թվականի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 161-Ա որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները. ա) որոշման հավելվածի <<ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄ>> բաժնի 67-րդ կետից հետո ավելացնել նոր՝ 68-րդ կետ, հետևյալ խմբագրությամբ՝
Հ/Հ
|
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
|
ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԸ
|
Պաշտոնայինդրույքաչափը
(Հազար ՀՀ դրամ)
|
ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ (սահմանվում է հաստիքային մեկ միավորի համար)
|
ՀԱՎԵԼԱՎՃԱՐԸ
|
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԸ
|
|
|
|
|
(Հազար ՀՀ դրամ)
|
(Հազար ՀՀ դրամ)
|
(Հազար ՀՀ դրամ)
|
|
|
68
|
Արևային ֆոտովոլտային կայանների սպասարկման պատասխանատու
|
1
|
230․0
|
230,0
|
-
|
230,0
|
|
բ) Նույն բաժնի՝ «Ընդամենը` տեխնիկական սպասարկման անձնակազմ» բաժնի 3-րդ սյունակում նշված «21» թիվը փոխարինել «22» թվով, իսկ 7-րդ սյունակում նշված <<3600,0>> թիվը փոխարինել <<3830,0>> թվով։
գ) Որոշման հավելվածի վերջին <<ԸՆԴԱՄԵՆԸ>> տողի 3-րդ սյունակում նշված <<115>> թիվը փոխարինել <<116>> թվով, իսկ 7-րդ սյունակում նշված «26376,6» թիվը փոխարինել «26606,6» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
|
|