Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 102-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Անիպեմզա բնակավայրի 1-ին փողոց, շենք 20, բնակարան 6 հասցեի բնակարանը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում տվյալ բնակարանի բնակչի կողմից չի սեփականաշնորհվել և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշմամբ հասատված N 7 հավելվածով պետական բնակելի ֆոնդը և պետական ոչ բնակելի տարածքները սեփականության իրավունքով փոխանցվել են համայնքներին, հիմք ընդունելով Անիպեմզա բնակավայրի վարչական ղեկավարի 2025 թվականի փետրվարի 21-ի N 550 տեղեկանքը, համաձայն որի քաղաքացի Սվետլանա Պետրոսի Աղաջանյանի վեց անձից բաղկացած ընտանիքը փաստացի բնակվում է Անիպեմզա բնակավայրի 1-ին փողոց, 20 շենք, թիվ 6 հասցեի բնակարանում և հաշվառված են տվյալ հասցեում, հաշվի առնելով քաղաքացի Սվետլանա Պետրոսի Աղաջանյանի 2025 թվականի փետրվարի 21-ի դիմումը.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Անիպեմզա բնակավայրի 1-ին փողոց, շենք 20, բնակարան 6 հասցեի 85․65 քառակուսի մետր մակերեսով բնակարանը /կադաստրային ծածկագիր՝ 08-013-0007-0020-003-006, Վկայական՝ N 16042025-08-0070/ սեփականության իրավունքով նվիրել տվյալ բնակարանում փաստացի բնակվող և հաշվառված քաղաքացի Սվետլանա Պետրոսի Աղաջանյանի վեց անձից բաղկացած ընտանիքին /հետագայում Նվիրառու/։
2․ Սույն որոշման 1-ին կետով նվիրաբերված բնակարանի նկատմամբ համասեփականատեր ճանաչել Սվետլանա Պետրոսի Աղաջանյանին /Անձնագիր՝ AU0527582, տրված՝ 29․11․2021թ․ 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, Անիպեմզա բնակավայր 1-ին փողոց, 20 շենք, բնակարան 6/, որդուն՝ Գագիկ Գևորգի Հարոյանին /Սնձնագիր՝ AL06356160, տրված՝ 20․02․2024թ․ 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, Անիպեմզա բնակավայր 1-ին փողոց, 20 շենք, բնակարան 6/, հարսին՝ Զեփյուռ Սամվելի Պետրոսյանին /Անձնագիր՝ AS0242173, տրված՝ 22․06․2018թ․ 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, Անիպեմզա բնակավայր, 1-ին փողոց, 20 շենք, բնակարան 6/, թոռանը՝ Գևորգ Գագիկի Հարոյանին /ծննդյան վկայական ԱԲ N 540186, տրված՝ 12․06․2017թ/, թոռանը՝ Սվետլանա Գագիկի Հարոյանին /ծննդյան վկայական ԲԱ320280, տրված՝ 18․11․2020թ/, թոռանը՝ Սոֆի Գագիկի Հարոյանին / ծննդյան վկայական ԲԱ 663051, տրված՝ 25․01․2023թ/։
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Արման Սարիբեկյանին. ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր. բ) Սույն որոշումից բխող իրավունքները օրենքով սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման՝ Նվիրառուի միջոցներով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման մասին Քաղաքացուն պատշաճ ծանուցման պահից։