Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով <<Ա․ Գ․ ԷՍԹԵՅԹ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող 4 /չորս/ միավոր տրանսպորտային միջոցների շուկայական արժեքների գնահատման 2025 թվականի փետրվարի 14-ի N 02142521 հաշվետվությունը և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի կողմից 2025 թվականի մայիսի 22-ին հայտարարված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագնու 2025 թվականի մարտի 27-ի N 33-Ա որոշմամբ նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող թվով 4 տրանսպորտային միջների աճուրդին մասնակցելու համար հայտեր չեն ներկայացվել․ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագնու 2025 թվականի մարտի 27-ի << Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող և շահագործման ոչ պիտանի թվով 4 /չորս/ տրանսպորտային միջոցները աճուրդով օտարելու, օտարման մեկնարկային գինն ու պայմանները հաստատելու մասին>> N 33-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |