Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 12-ի թիվ 2-Ա որոշմամբ ընդունված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի համայնքի ավագանու կանոնակարգի 34-րդ բաժնի 34․1-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի առաջարկությունը․ 1․ Մշակույթի և արվեստի բնակավառի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած երգիչ-երգահան Վարդան ՈՒռումյանին շնորհել «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի պատվավոր քաղաքացու» կոչում։
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարին՝ Համայնքի պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացած՝ Վարդան ՈԻռումյանին սահմանված կարգով տրամադրել «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի պատվավոր քաղաքացու» վկայական։ 3․ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |