Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ջուլիետա Ալբերտի Հարությունյանի լիազորված աբձ՝ Ալլա Պետիայի Հարությունյանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարին ներկայացված 2025 թվականի մայիսի 2-ի դիմումը: Ղեկավարելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ մասի, <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին, 2-րդ և 4-րդ հոդվածների կետերի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 37-րդ կետի 1-ին մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով դրույթներով, հիմք ընդունելով Հայկաձոր բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 10․04․1991 թվականի թիվ 4 որոշումից տրամադրված քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը տրամադրված 05․04․2023 թվականին, ժառանգական գործերի համար թիվ 67/2023, գրանցված գրանցամատյանում 532 թվով, 65/2023 գրանցված գրանցամատյանում 530 թվով և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Հայկաձոր բնակավայրի 1-ին փողոց թիվ 24 հասցեում գտնվող 08-059-0011-0017 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում առկա շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում․
1.Վերականգնել գույքային իրավունքները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Անի համայնքի, Հայկաձոր բնակավայրի 1-ին փողոց թիվ 24 հասցեում գտնվող 08-059-0011-0017 կադաստրային ծածկագրով 0,18200 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և նրանում առկա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շինությունների նկատմամբ ճանաչել՝ Ջուլիետա Ալբերտի Հարությունյանի (ծնված 19-ը փետրվարի 1970 թվականին, անձնագիր՝ 01 22 891035, տրված 01․06․2022 թվականին, Ալթայի երկրամասի Ռուսաստանի ՆԳՆ ԳՎ-ի կողմից, ստորաբաժանման ծածկագիրը՝ 220-041), Սեդա Պողոսի Հարությունյան(ծնված՝ 14-ը մայիսի 1927թականին),Անահիտ Աշոտի Կիրակոսյան(ծնված՝ 09-ը փետրվարի 1962 թվականին),Ալլա Պետիայի Հարությունյան(ծնված՝ 30-ը հուլիսի 1980 թվականին),Սեդա Պետյաի Հարությունյան (ծնված՝ 15-ը սեպտեմբերի 1983թվականին), Մաքսիմ Պետյաի Հարությունյան (ծնված՝ 14 մայիսի 1985թվականին)ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
2. Հողամասի սահմանները որոշվում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։
3․ Ուժը կորցրած ճանաչել՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Հայկաձոր բնակավայրի 1-ին փողոց 24 հասցեում գտնվող հողամասի և նրանում առկա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի տան և բնակելի նպատակային նշանակության շինությունների նկատմամբ, քաղաքացու գույքային իրավունքները վերականգնելու մասին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 23-ի N 438-Ա որոշումը։
4. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներին սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից։