Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 34-րդ հոդվածի 1-3-րդ մասերի դրույթներով. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի 2025 թվականի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 161-Ա որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը․
ա) որոշման հավելվածի <<ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՉՆԵՐԱՌՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ>> բաժնի 51-րդ կետի 2-րդ՝ հաստիքի անվանումը սյունակի <<Առաջին կարգի մասնագետ /Զորակոչի և զորահավաքի կազմակերպման գործընթացին աջակցող մասնագետ/>> բառերը փոխարինել <<Առաջատար մասնագետ /Զորակոչի և զորահավաքի կազմակերպման գործընթացին աջակցող մասնագետ/>> բառերով, նույն տողի 5-րդ՝ պաշտոնային դրույքաչափը սյունակի <<220,0>> թիվը փոխարինել <<250,0>> թվով, և նույն տողի 7-րդ՝ աշխատավարձի չափը սյունակի <<220,0>> թիվը փոխարինել <<250,0>> թվով։ բ) Նույն բաժնի վերջին՝ <<Ընդհամենը>> տողի 7-րդ սյունակում գրված <<5336,6>> թիվը փոխարինել <<5366,6>> թվով, գ) Որոշման հավելվածի վերջին՝ <<Ընդհամենը>> տողի 7-րդ սյունակի <<26606,6>> թիվը փոխարինել <<26636,6>> թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |