Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Անհատ ձեռնարկատեր «Արեգ Ավետիսյանի» 2025 թվականի սեպտեմբերի 17-ի դիմումը՝ Անի համալիր մարզադպրոցում տարածք տրամադրելու վերաբերյալ․ 1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն՝ Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Մարալիկ քաղաքի Անի համալիր մարզադպրոցի շենքի առաջին հարկի /հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, <<Անի համալիր մարզադպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության Հաղթանակի փողոցում գտնվող մասնաշենք / 96,7 քառակուսի մետր ներքին մակերեսով տարածքը անժամկետ, անհատույց օգտագործման տրամադրել Անհատ ձեռնարկատեր «Արեգ Ավետիսյանին»՝ <<Անի համալիր մարզադպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության սաների անվճար պարապմունքներ անցկացնելու նպատակով։
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա․ Սարիբեկյանին․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Արեգ Ավետիսյանի հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |