|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հոկտեմբերի 2025 թվականի N 131-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի, 68-րդ հոդվածի 5-րդ մասի, <<Գնահատման գործունեության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով <<ՍՈՒԱՐ>> սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից կազմված հողամասի շուկայական արժեքի գնահատման 2025 թվականի սեպտեմբերի 19-ի ԱԳ-15․09․25/05 հաշվետվությունը /Վկայական N ԳԳ-2023-53, տրված՝ <> սեպտեմբերի 2023 թվական/․ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության սույն որոշման հավելվածում նախատեսված մեկ կտոր հողամասը օտարել աճուրդով:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված աճուրդով օտարվող հողամասի մեկնարկային գինն ու աճուրդի պայմանները՝ համաձայն հավելվածի: |
Կողմ -12 ԱԼԵՔՅԱՆ ԺԻՐԱՅՐ ԱՂԱԲԵԿՅԱՆ ԳՈՌ ԱՐՇԱԿՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԵՆՈՔՅԱՆ ՄԵՐՐԻ ԶԱՏԻԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԹԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱԳԻԿ ՇԱԲՈՅԱՆ ԱՐՏԱԿ ՈՒՌՈՒՏՅԱՆ ԷԴԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷԴԳԱՐ ՍԱՐՈՅԱՆ ՆԱԻՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԷԴԳԱՐ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(177.22 Կբ)
|
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|