Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշմամբ սահմանված <<Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությունը, հանրային լսումների ընթացակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները կարգի >> 28-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով «Գրեյ Բազալտ» սահմանափակ պատսխանատվության ընկերության կողմից Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող պիրօքսենային անդեզիտների հանքավայրի տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հանրային 1-ին քննարկան 2025 թվականի ապրիլի 9-ի արձանագրությունը․ 1․ Տալ նախնական համաձայնություն՝ «Գրեյ Բազալտ» սահմանափակ պատսխանատվության ընկերության կողմից Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող պիրօքսենային անդեզիտների հանքավայր տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով նախատեսվող գործունեության վերաբերյալ։
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |