Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի դրույթով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված <<Հայաստանի Հանրապետության պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտի մշակման, ներկայացման, քննարկման և հաստատման կարգի>> 12-րդ կետի 2-րդ ենթակետի <<ա>> պարբերությունը, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Անի համայնքում ծրագրեր իրականացնելու նպատակով 2025 թվականի ապրիլի 15-ին անցկացված հանրային լսումների վերաբերյալ կազամված արձանագրությունը. 1. Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքում 2026 թվականին սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ համաձայն հավելվածի:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: |