Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 42-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի 2025 թվականի մայիսի 5-ի N 229 գրությունը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնաւթյան մասնակից՝ Վարդան Մելքոնյանի ծախսերը հոգալու մասին, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․ 1․ Իտալիայի հանրապետության Կաոլե քաղաքում 2025 թվականի հունիսի 25-ից 29-ը կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնաւթյան մասնակից, Անի համայնքի բնակիչ, <<Անի համալիր մարզադպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության սան՝ Վարդան Մելքոնյանի գործուղման ծախսերի համար համայնքի 2025 թվականի բյուջեի Գործառնական դասակարգման բաժին 10, խումբ 07, դաս 01 և տնտեսագիտական դասակարգման 4727 /Կրթական մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից/ հոդվածից տրամադրել 150 000 /մեկ հարյուր հիսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ դրամական աջակցություն։
2․ Հաշվի առնելով, որ Վարդան Մելքոնյանը անչափահաս է, սույն որոշման 1-ին կետով նախատեսված դրամական աջակցությունը հատկացնել նրա ծնողին՝ Սաթիկ Կարապետի Մելքոնյանին /անձնագիր AT0430377, տրված՝ 11.05.2020թ. 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Սառնաղբյուր, փողոց 1,անց․ 1 տուն /։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |