Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-ին կետի, 80-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 12-ի N 103-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 21-ի N 38–Ա որոշմամբ ստեղծված Անի համայնքի մրցութային հանձնաժողովի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 28-ին անցկացված մրցույթի արդյունքների վերաբերյալ կազմված N 1 և N 2 արձանագրությունները.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող 1․88637 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության 2-րդ կարգի ջրովի վարելահողը /կադաստրային ծածկագիր՝ 08-003-0123-0136, Վկայական N 03062025-08-0047 գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով 5 /հինգ/ տարի ժամկետով, 49 518 (քառասունիննը հազար հինգ հարյուր տասնութ) Հայաստանի Հանրապետության դրամ տարեկան վարձավճարով վարձակալության տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից, քաղաքացի՝ Ալբերտ Կարապետի Սուքիասյան, Անձնագիր՝ AU0353674, տրված՝ 14.07.2021 թ. 022-ի կողմից, հասցեն՝ մարզ Շիրակ, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Կոլտնտեսականների փողոց, 7-րդ նրբանցք, տուն 5. Հեռ․ 094-34-08-51, հետագայում՝ Վարձակալ/ և կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
2. Հողամասի վարձակալության իրավունքը օրենքով սահմանված կարգով և ժամկետում ենթարկա են պետական գրանցման՝ Վարձակալի միջոցներով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: