Այսօր: Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 973-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2025 թվականի N 973-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 37 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՆՐԱՆՈՒՄ ԱՌԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին » ՀՀ օրենքի 1-ին հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի 1328-Ն որոշման դրույթներով, հաշվի առնելով որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի, Նոր թաղամաս 1-ին փողոց թիվ 12 բնակելի տուն հասցեում գտնվող 08-003-0020-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում և հաշվի առնելով քաղաքացի Գալյա Երջանիկի Բարսեղյանի կողմից ներկայացված դիմումը Անի համայնքի ղեկավարին առ այն՝ որ բնակելի տունը կառուցել է դեռևս 1996 թվականին և սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը չեն պահպանվել․

1. Վերականգնել գույքային իրավունքները Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Անի համայնքի, Մարալիկ քաղաքի Հովհաննես Շիրազի փողոց թիվ 37 հասցեում գտնվող բնակելի տան և նրա պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ առանձնացված 08-003-0020-0001 կադաստրային ծածկագրով 0,04000 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ ճանաչել՝ Գալյա Երջանիկի Բարսեղյանի /ծնված 27-ը սեպտեմբերի 1961 թվականին,անձնագիր AU0233829, տրված 14-ը ապրիլի 2021 թվականին 022-ի կողմից/ սեփականության իրավունքը:

2. Հողամասի սահմանները որոշվում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով նշված շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողմասերի վրա, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը։

4․ Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.19 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner